Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի պատվերով՝ կառավարությունը փոփոխություն է մտցնում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթի ընթացակարգում, որպեսզի Պավել Ցուգունյանին նշանակեն տնօրեն։ Վերջինս Ռոմոնոս Պետրոսյանի կնոջ ազգականն է և այս պահին նույն ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտանակատարն է հանդիսանում։։
Mediaport-ը դեռևս դեկտեմբերին փաստեր էր հրապարակել, թե ինչպես է Ցուգանյանը սատարում ընդդեմ եկեղեցու իրականացվող գործողությունները։
Հիշեցնենք, որ նախորդ տարի Ռոմանոս Պետրոսյանը և Պավել Ցուգունյանը միասին ներգրավված էին «Կոտայք ՋՕԸ»-ում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալում: