Ռեստորանից 1.5 մլն դոլարի գինի է անհետացել

Փարիզի կենտրոնում գտնվող «La Tour d’Argent» ռեստորանից անհետացել է 1.5 մլն դոլար արժողությամբ գինի։ Այս մասին հայտնում է «Le Parisien» պարբերականը։

«Վերջին անգամ 4 տարի առաջ էինք գույքագրում արել, եւ հիմա պարզվում է, որ 88 շիշ գինիի չկա։ Թե ինչ է եղել, ինչպե՞ս են անհետացել, ինքներս էլ չենք կարող իմանալ կամ ենթադրել։ Առավել տաօրինակ է այն հանգամանքը, որ ռեստորանի դռների վրա կոտրել-ջարդելով կամ այլ տեսակի ուժ կիրառելով դրանք բացելու հետքեր չկան»,- թերթին ասել է ռեստորանի տնօրինությունը։

 «La Tour d’Argent»-ի նկուղում, ի դեպ, պահվում է ավելի քան 300 հազար շիշ։ Հավաքածուն գնահատվում է առնվազն 30 միլիոն դոլար։

«La Tour d’Argent»-ը, որ թարգմանաբար արծաթե աշտարակ է նշանակում, գտնվում է Սենա գետի ափին՝ Աստվածամոր տաճարի մոտ։ Ռեստորանը, որը հայտնի է բադի մսի ուտեստներով, հյուրեր ընդունում է 1582-ից սկսած:

Ռեստորանի հայտնի այցելուների թվում են եղել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2րդ-ը, ԱՄՆ 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտը, Չարլի Չապլինը եւ այլք։

Ս․Վ․