Երկուշաբթի, Հունիսի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռեկո՞րդ, թե՞ հակառեկորդ. Գյուղատնտեսներն ահազանգում են կարտոֆիլի արտահանմանը հաջորդող խնդիրների մասին

22/10/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հերթական ռեկորդի մասին է խոսել:

«Այս տարի, կարելի է ասել, կարտոֆիլի արտահանման ռեկորդ ենք խփել, 30.000 տոննա կարտոֆիլ է արդեն արտահանվել Հայաստանից, այսպիսի թիվ երբեք չի եղել անկախ Հայաստանի պատմության ընթացքում․․․ Պետք է հասկանալ, որ Հայաստանը փակ, առանձին երկիր չէ, և հաղորդակից անոթներով միացած է նաև մեր հետ նույն տնտեսական մաքսային միության մեջ գտնվող երկրների հետ, եթե այդ երկրներում պահանջարկն աճում է, դա անդրադարձ է ունենում նաև մեր տեղի արտադրանքի գների վրա․․․»,- ասել է նախարարը:

Գյուղատնտեսներին, սակայն, մտահգում է այս «ռեկորդը». Նրանք նշում են՝ արտահանման այդ ծավալները բերքատվության ցածր պայմաններում խնդրահարույց են:

Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանի կարծիքով, օրինակ, ձմռան ամիսներին ականատես ենք լինելու պարենային ապահովության խնդիրների՝ հենց կարտոֆիլի հետ կապված:

«Այսօր արդեն հանրապետությունում այս ժամանակահատվածի համար գրանցվել են կարտոֆիլի ռեկորդային գներ՝ մեծածախ և մանրածախ շուկայում, սուպերմարկետներում,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Հարությունյանը, ապա այս համատեքստում անդրադառնալով նախարարի հնչեցրած ռեկորդին՝ հավելեց,- Դա ինձ՝ որպես արտադրողի, չի ուրախացնում, որովհետև կարտոֆիլի այս տարվա բերքատվությունը միջինց ցածր եղել: Երեկ Գեղարքունիքում հանդիպել եմ ֆերմերի, որը խայտառակ քանակությամբ բերք է ստացել երաշտի պատճառով: Էլ չեմ ասում՝ Շիրակի մարզում, որտեղ նաև ոռոգման ջրի խնդիրներն են ազդել բերքատվության վրա:

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել. այս պահի դրությամբ կարտոֆիլի պահանջարկ կա ՌԴ-ում, որովհետև ոչ բարենպաստ պայմաններ են եղել կարտոֆիլի համար, և կարտոֆիլի մեծ քանակություն արտահանվել է ՌԴ բավականին բարձր գին ունենալու պատճառով: Նշանակում է՝ հանրապետության ունեցած պակասը չգիտենք՝ ինչպես ենք լրացնելու»:

Գյուղատնտեսը հիշեցնում է՝ բերքատվության վրա ազդող գործոնները մի քանիսն են եղել՝ գարնանը կրճատված ցանքատարածքները, ջրի ոչ ճիշտ կառավարումը, երաշտը:

Ի դեպ, նրա տեղեկություններով՝ մի քանի օր առաջ հանրապետությունում կարտոֆիլի արտահանումը դադարել է. «Վրաստանից էին կարտոֆիլ արտահանում, բայց իմ ունեցած տվյալներով՝ Վրաստանի կառավարությունը փակել է արտահանումը, որովհետև գիտի՝ խնդիր է ունենալու: Եվ հետևաբար՝ շուտով նորից ակտիվանալու է Հայաստանից արտահանումը»:

Գյուղատնտեսության նախկին փոխնախարարը նկատեց, որ խնդրահարույց իրավիճակը կձգվի մինչև գարուն. կլինեն տնկանյութի խնդիրներ. «Գինը բարձր է, իսկ պրակտիկան ցույց է տվել, որ մարդիկ նույնիսկ սերմացու-տնկանյութը պարենի տակ վաճառում են, որովհետև պարտքեր ունեն»:

Վահան Քերոբյանի հնչեցրած մյուս թվերին ևս մեր զրուցակիցը թերահավատորեն մոտեցավ. «Թող բարի լինեն ուրախանալ ոչ թե արտահանված պտուղ-բանջարեղենով, որում իրենց լուման չկա (քանի որ տարիներ շարունակ այդ մարդիկ կազմակերպել են արտահանումը, ու չկա այնպիսի գործիքակազմ, որ այս տարի խրախուսել է դա. ընդամենը գների խնդիր է, իսկ դրսում պահանջարկ կա), այլ թող ասեն՝ հանրապետությունում աշնանացան ցորենի ցանքերի թիվը վտանգավորության աստիճանի է հասել. ի՞նչ են արել,  անասնակերի խնդիրն ինչպե՞ս փակեցին, դաշտերում մկները վխտում են, խաղողի մշակումը, որը մեր գյուղատնտեսության ճյուղերից էր, տապալվեց… թե չէ՝ մեկ մեքենա ավել վարունգ է գնացել, չորս մեքենա պակաս՝ ծաղիկ, դա էական չէ. խնդիրները համակարգային են: Ուղղակի երկու-երեք թիվ լսում են, ուրախանում են…»:

Հիշեցնենք՝ նախարարը նշել էր, որ այս տարի շուրջ 180.000 տոննա թարմ գյուղմթերք է արտահանվել անցյալ տարիների՝ 145.000 և 142.000 տոննայի նկատմամբ:

168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քաղաքապետ, որին ընտրել է բնակչության ընդամենը 8 տոկոսը

Հաջորդ գրառումը

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձը մահացել է. նա Ֆրանսիայի քաղաքացի էր

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանում երբեք ռուսականից բացի, այլ գազ չի լինի. Օվերչուկ

01/06/2026
Մշակութային

Գեղեցիկ ավանդույթներով մեծարվեց Սայաթ-Նովայի անմահ երգն ու երաժշտությունը. Վիրահայոց թեմ

31/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հարձակվել են Նաիրի Հոխիկյանի տան վրա, լրագրողի նկատմամբ բռնություն կիրառել, հայհոյել

31/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Ռոբերտ Քոչարյանը դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց, և դա նրա ձեռագիրն է. Օսկանյան

31/05/2026
Հաջորդ գրառումը

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձը մահացել է. նա Ֆրանսիայի քաղաքացի էր

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանում երբեք ռուսականից բացի, այլ գազ չի լինի. Օվերչուկ

01/06/2026

Հայաստանում երբեք այլ գազ չի լինի, բացի ռուսականից. հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք շատ լավ գիտենք գազի շուկայում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Ռոբերտ Քոչարյանը դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց, և դա նրա ձեռագիրն է. Օսկանյան

31/05/2026

Հ1-ի տաղավարում Ռոբերտ Քոչարյանը որևէ դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց։ Հ1-ում նրա հետ հարցազրույցը միակ հնարավորթյունն էր՝ Հայաստանով մեկ լսարան ունենալու, բայց...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026

Մենք չենք հանձնել Մեղրին։ Մենք կձերբակալենք նրանց, ովքեր ասում են, թե մենք հանձնել ենք Մեղրին։ Այսօր մենք լսեցինք պաշտամունքի գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական