Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՌԴ-ից Հայաստան ուղարկված շուրջ 4000 զրահաբաճկոնները ռուս-վրացական սահմանից վերադարձվել են Մոսկվա. Mediaport

Փաստացի, հարցն այդպես էլ չկարգավորվեց և Հայաստանի իշխանությունն ունակ չեղավ անգամ ապահովելու հումանիտար օգնության մուտքը երկիր: Իսկ 44-օրյա պատերազմի ընթացքում հարյուրավոր տղաներ զոհվեցին այդ թվում՝ զրահաբաճկոններ չունենալու պատճառով։ Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամ ալիքը։

«ՌԴ-ից Հայաստան ուղարկված շուրջ 4000 զրահաբաճկոնները օրեր շարունակ ռուս-վրացական սահմանին մնալուց հետո, վերադարձվել են Մոսկվա։

Mediaport-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ավելի քան 4000 զրահաբաճկոններով բեռնված երկու բեռնատարները հետ են ուղարկվել ՌԴ, քանի որ վրաց սահմանապահներն արգելել են բեռի մուտքը մեր երկիր: Մինչդեռ Վրաստանում ՀՀ դեսպանությունից վստահեցնում էին, թե աշխատանքներն ընթացքի մեջ են, հարցը կկարգավորվի:

Փաստացի, հարցն այդպես էլ չկարգավորվեց և Հայաստանի իշխանությունն ունակ չեղավ անգամ ապահովելու հումանիտար օգնության մուտքը երկիր: Իսկ 44-օրյա պատերազմի ընթացքում հարյուրավոր տղաներ զոհվեցին այդ թվում՝ զրահաբաճկոններ չունենալու պատճառով։