ՌԴ ԱԳՆ-ն կոչ է անում ՀՀ իշխանություններին թույլ չտալ 8-րդ դասարանի պատմության դասագրքի օգտագործումը դպրոցներում։
Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
ՌԴ ԱԳՆ-ն ուշադրություն է հրավիրել «8-րդ դասարանի հայկական դպրոցների պատմության դասագրքի չափազանց կասկածելի բովանդակության վրա», որի տեքստը հրապարակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության պաշտոնական կայքում։
«Նոր ձեռնարկի գլուխներից մեկում՝ «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրի ներքո, խեղաթյուրված են ներկայացված 18-րդ դարի վերջի-19-րդ դարի սկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները։
Մասնավորապես, վերանայման ենթակա էին 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի արդյունքների գնահատականները։
Կասկածի տակ դնել ռուսական կայսրության, ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի հատուկ դերը ներկայիս Հայաստանի ձևավորման գործում, նշանակում է դեմ գնալ հայտնի փաստերին։ Սա մեր ընդհանուր պատմությունը վերաշարադրելու հերթական անամոթ փորձն է»,-ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
«Հույս ունենք, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա, որ նման դասագիրք տեղափոխվի դպրոցներ, ինչպես նաև աչք չեն փակի մեր ընդհանուր անցյալը խեղաթյուրելու նման անարատ փորձերի վրա»,-նված է հաղորդագրության մեջ։