Երեքշաբթի, Հունիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Աննա Հակոբյանի՝ Կիևին օգնություն փոխանցելու, Ալեն Սիմոնյանի հայտարարությունների, Բադալյանի և Գևորգյանի ձերբակալությունների հարցով

08/09/2023
- Միջազգային, Նորություններ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Հայաստանին։

Այս մասին հայտարարություն է հրապարակվել ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքում։

«Վերջերս մենք արձանագրեցինք Հայաստանի Հանրապետության պաշտոնական շրջանակներում ու քաղաքական վերնախավում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում ու Ռուսաստանի հետ երկկողմ հիմունքներով դաշնակցային կապերի նպատակահարմարության վերաբերյալ, ինչպես նաև Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև մի շարք եռակողմ համաձայնագրերի իրագործելիության մասին 2020-2022 թթ. հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղիների մասին որոշակի կասկածների ի հայտ գալը»,- ասվում է հայտարարության մեջ։

ՌԴ դիվանագիտական գերատեսչությունը նշել է, որ այս ֆոնին Հայաստանի ղեկավարությունը վերջին օրերին ձեռնարկել է «մի շարք ոչ բարեկամական քայլեր, այդ թվում՝ ՄՔԴ-ի Հռոմի ստատուտի վավերացման գործընթացի մեկնարկը, վարչապետի տիկնոջ՝ Ա.Վ. Հակոբյանի մարդասիրական օգնություն Կիևի նացիստական ռեժիմին, և ԱՄՆ-ի մասնակցությամբ հայկական տարածքում զորավարժությունների անցկացում»։

Այս առնչությամբ Մոսկվայում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ և նրան կոշտ հայտարարություն է արվել։

Բացի այդ, ուղարկվել է բողոքի նոտա, որը վկայում է սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի «վիրավորական հայտարարությունների անընդունելիության մասին»՝ ուղղված ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանն ընդհանուրն առմամբ:

Առանձին մտահոգություններ են հնչել սեպտեմբերի 7-ին Հայաստանում բլոգեր Միկա Բադալյանի և Sputnik Արմենիա ռադիոկայանի սյունակագիր Աշոտ Գևորգյանի ձերբակալության վերաբերյալ։

«Միևնույն ժամանակ, Մոսկվան համոզված է, որ Ռուսաստանը և Հայաստանը մնում են դաշնակիցներ, և գործընկերության զարգացման և ամրապնդման վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունները լիովին կիրականացվեն՝ ի շահ մեր երկու երկրների ժողովուրդների։ Խոսքը, ի թիվս այլնի, վերաբերում է ՀԱՊԿ շրջանակներում վարժանքների կազմակերպմանն ու դրան հաջորդող, կազմակերպության դիտորդական առաքելության ուղարկմանը հանրապետություն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորմանը նպաստելու նպատակով»,- նշվում է հաղորդագրության մեջ։

«Ռուսական կողմը կշարունակի գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերն այդ նպատակների համար»,- ասված է հայտարարության մեջ։

tert.am

Նախորդ գրառումը

Ռազմական կցորդների հետ հանդիպմանը նշվել է, որ վերջին 2 օրերի ընթացքում ադրբեջանական զինուժի կուտակումների պատճառով իրավիճակը շարունակում է լարված մնալ․ ՊՆ

Հաջորդ գրառումը

«Ադրբեջանական տեղաշարժերը նկատելի են ոչ միայն զորքերում, այլ նաև տեղեկատվական, քաղաքական և դիվանագիտական դաշտերում». Տիգրան Աբրահամյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստան»-ի միջնորդությունը

30/06/2026
Նորություններ

Բաքվում շարունակվել է առևանգված հայ պատանդների շինծու դատավարությունը

30/06/2026
Նորություններ

Մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը երկարաձգվել է վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողությունը

30/06/2026
Նորություններ

Իրենք ուրացան 10 միլիոն ժողովրդի արածը, իմ արածն ի՞նչ է, որ չուրանան. Սամվել Կարապետյան

30/06/2026
Հաջորդ գրառումը

«Ադրբեջանական տեղաշարժերը նկատելի են ոչ միայն զորքերում, այլ նաև տեղեկատվական, քաղաքական և դիվանագիտական դաշտերում». Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստան»-ի միջնորդությունը

30/06/2026

Սահմանադրական դատարանի դատավոր Արման Դիլանյանը հրապարակել է միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումները։ Նա, մասնավորապես, նշել է. «Սահմանադրական դատարանը երեկ քննարկեց կողմերի...

Բաքվում շարունակվել է առևանգված հայ պատանդների շինծու դատավարությունը

30/06/2026

Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների բողոքների քննությունը: Ադրբեջանական APA-ն հայտնում է,...

Մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը երկարաձգվել է վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողությունը

30/06/2026

Հայաստանի կառավարության 2026 թվականի հունիսի 25-ի №932-Ա որոշմամբ՝ մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը երկարաձգվել է վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողությունը....

Իրենք ուրացան 10 միլիոն ժողովրդի արածը, իմ արածն ի՞նչ է, որ չուրանան. Սամվել Կարապետյան

30/06/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը պնդում է՝ իշխանությունները ոչ մի շանս չունեն իրենց «մեջտեղից հանելու»։ Կարապետյանը չի պատկերացնում, թե...

Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան

30/06/2026

​Ընդամենը մեկ տարում իշխանությունը 869 ընտանիքի (նպաստառուների 71%-ին՝ 1219-ից հասցնելով 350-ի) զրկել է ապրուստի նվազագույն միջոցից։ Սա կոչվում է «Անապահովության...

Երաշխավորում եմ՝յուրաքանչյուր անձի ցուցված բժշկական ծառայությունները լիարժեք տրամադրվում են. Ավանեսյանը՝ ՔԿՀ-ների մասին

30/06/2026

Քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց առողջապահական ծառայությունների հասանելիության և որակի բարելավման ուղղությամբ վերջին տարիներին զգալի աշխատանք է իրականացվել, այսօր տեղի ունեցած...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական