Ադրբեջանական բանակը Թուրքիայից ստացել է ականապատ դաշտը մաքրող ինժեներական տեխնիկա։
Մայիսի 24-ին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Զանգելանի շրջանում ՀՀ սահմանին մոտ Ադրբեջանը հերթական սահմանապահ զորամասն է բացել։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Դավիթ Բարնեին նշանակել է «Մոսադ»-ի (արտաքին հետախուզության ծառայության) նոր ղեկավարի պաշտոնում։ Բարնեն փոխարինել է Յոսի Քոհենին։
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են իրականացնել իրենց պատասխանատվության գոտում գտնվող կողմերի սահմանազատման գծում հրադադարի ռեժիմի պահպանման մոնիտորինգ, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեղաշարժի անվտանգության ապահովում, Լաչինի միջանցքի երկայնքով սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխում:
Վերջին շաբաթվա ընթացքում խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, նաև չեն արձանագրվել սադրիչ գործողություններ ռուս զինծառայողների դեմ:
Սերգեյ Շոյգուն և Վաղարշակ Հարությունյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը:
Պաշտպանության նախարարությունը չի հաստատում տարածվող տեղեկությունները հայ-ադրբեջանական սահմանի՝ Սիսիանի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցների և դրանց հետևանքով հայկական կողմից վիրավորների վերաբերյալ։
Սահմանագծի այդ հատվածում միջադեպեր չեն գրանցվել։