Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռազմատենչ քաղաքականությունը հիմք է՝ Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկելու համար

21/07/2020
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ամերիկայի ձայնը» տեղեկացնում է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց  2021թ. Ազգային պաշտպանության հատկացումների մասին օրինագծում օրենսդրական մի շարք փոփոխությունների փաթեթը: Կոնգրեսի Հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի առաջ քաշած փոփոխության օրինագիծը, կապված ամերիկյան ռազմական օգնության հետ, ընդգրկված էր Ազգային պաշտպանության հատկացումների մասին օրինագծի փաթեթում:

Փալոնի առաջարկած փոփոխությունը նախատեսում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, համագործակցելով պետքարտուղարության հետ, պետք է զեկույց ներկայացնի Կոնգրեսին՝ «Գործընկերների կարողությունների ամրապնդում» պաշտպանության նախարարության ծրագրի 333-րդ կետով ամերիկյան ռազմական օգնություն ստացած օտարերկրյա պետությունների ռազմական զորամիավորումների մասին, որոնց նկատմամբ առկա է կասկած, որ դրանք խախտում են միջազգային իրավունքը կամ մարդու իրավունքների դրույթները ռազմական օգնություն ստանալուց առաջ կամ ընթացքում: Զեկույցը կներառի նաև մարդու իրավունքների բարելավմանն ուղղված առաջարկություններ, որոնք կնպաստեն այս տեսակի խախտումների կանխմանը:

Կոնգրեսական Փալոնը կարևորել է օրենսդրական փոփոխության ընդունումը, հատկապես երբ Ադրբեջանը սպառնում է Հայաստանին: «Պետք է վստահ լինենք, որ ամերիկյան արտաքին օգնությունը չի հակասում մեր արժեքներին ինչպես տանը, այնպես էլ դրսում»,- նշել է հայկական հանձնախմբի համանախագահն իր գրասենյակի տարածած մամուլի հաղորդագրության մեջ: Ըստ նրա՝ այս փոփոխությունը հիմք է Ադրրբեջանին ռազմական օգնությունից զրկելու համար, քանի որ, ըստ կոնգրեսականի, Բաքուն ունի մարդու իրավունքների հետ կապված լուրջ խնդիրներ և վարում է ռազմատենչ քաղաքականություն:

«Մենք ասում ենք, որ պետք է արձանագրել օգնություն ստացող երկրի՝ մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված վիճակը, ու եթե որևէ երկիր խախտում է մարդու իրավունքները, իսկ ինչպես գիտեք Ադրբեջանը հայտնի է մարդու իրավուքների խախտմանառումով, ապա չպետք է ստանա հոդված 333-ով նախատեսվող ֆինանսավորումը,- ասել է կոնգրեսական Փալոնը:

Ազգային պաշտպանության հատկացումների օրինագծի փոփոխությունների փաթեթի քննարկման ընթացքում կոնգրեսական Փալոնի առաջարկությանն իր աջակցություն է հնչեցրել կոնգրեսական Բրեդ Շերմանը, ով ընդգծել է, որ միանում է փոփոխությանը, որն անդրադառնում է Ադրբեջանի զորամիավորումների իրականացրած մարդու իրավոնքների խախտումներին:

«Գործընկերների կարողությունների ամրապնդում» պաշտպանության նախարարության ծրագրի 333-րդ կետի շրջանակում ԱՄՆ ավելի քան 100 միլիոն դոլարի ռազմական օգնություն է ցուցաբերում Ադրբեջանին 2018 թվականից ի վեր: Վարչակազմի այդ որոշումը քննադատում է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախումբը: Ի պատասխան քննադատության, ԱՄՆ պետքարտուղարությունը պնդում է՝ Ադրբեջանին ռազմական օգնությունը բխում է ԱՄՆ-ի շահերից, նպաստում ահաբեկչության, թմրամիջոցների շրջանառության, զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելմանը և չի սպառնում Հայաստանին ու տարածաշրջանին:

Ազգային պաշտպանության հատկացումների մասին օրենքում ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի կոնգրեսականներ Ջեքի Սփիըրի ու Բրեդ Շերմանի առաջարկած փոփոխությունների նախագծերը չստացան Ներկայացուցիչների պալատի ընթացակարգային հանձնաժողովի հավանությունը և չընդգրկվեցին օրակարգում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

10 միլիոն դրամ՝ Դատախազությունից ՀՀ ԶՈւ-ին

Հաջորդ գրառումը

Բերման են ենթարկվել Աշոտ Բլեյանն ու քանդակագործ Վիգեն Ավետիսը(video)

Համանման Հոդվածներ

Միջազգային

Թուրքիան պատրաստ է Ստամբուլում հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներին. Ֆիդան

01/11/2025
Նորություններ

Հիմա ՆԳՆ-ում, Ոստիկանության ծառայության մեջ, ընդհնարապես ՀՀ կյանքում մեզ համար նոր և անծանոթ տեսարաններ են բացվում. Փաշինյան

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե մի օր Երևանից լսեք Ադրբեջանի առաջնորդի ելույթը, իմացեք, որ Իլհամ Ալիեւը Կովկասը վերադարձրել է Պետրոս Առաջինից. ադրբեջանցի պատգամավոր

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ով էլ լիներ այսօր Հայոց կաթողիկոս՝ Խրիմյան Հայրիկը, թե Ներսես Մեծը կամ Սահակ Պարթևը, խունտան դիմելու էր նույն քայլերին, որովհետև թիրախը կաթողիկոսը չէ, այլ ԵԿԵՂԵՑԻՆ

01/11/2025
Հաջորդ գրառումը

Բերման են ենթարկվել Աշոտ Բլեյանն ու քանդակագործ Վիգեն Ավետիսը(video)

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական