Արդեն պարզից էլ պարզ է, որ ռազմական դրություն հաստատելը հետապնդում էր հետևյալ՝ «Հաղթելու ենք» ստերով․․․հայ ժողովրդին, կարգախոսի շղարշի ներքո, հետևյալ նպատակները․
– Ստով և կեղծիքով սնել հանրությանը պատերազմի ողջ ընթացքում և ապիրակությունն ու պարտությունը, ներկայացնել որպես հաղթանակներ։
– Ռազմաճակատում իրական պատկերն իմացողներին լռեցնել և տուգանել։
– Իրավիճակը փոխել, ռազմաճակատում բեկում մտցնել առաջարկողներին հայհոյել և սպառնալ կալանքով։
– Ստորացուցիչ պարտության կապիտուլյացիան ստորագրելուց, Արցախը հանձնելուց հետո, սեփական աթոռը պահելու համար,հայրենիքի կորստի հետ չհաշտվողներին ահաբեկել, ռեպրեսիաների ենթարկել։
Ենթադրում եմ, որ վարչապետը պատրաստ է անվերջ ձգել ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ, քանի դեռ Սյունիքը չի հանձնել և անդառնալիորեն պարտության չի մատնել բոլորիս։
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից