Կիրակի, 26 Հուլիս, 2026

Պուտինը հրադադարի առաջարկն ընդունել է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ համաձայն է Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկին։

Այս մասին Պուտինը հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով, Ռուսաստանը համաձայն է հրադադարի առաջարկին, բայց պայմանով, որ այն պետք է հանգեցնի երկարաժամկետ խաղաղության։

Պուտինը շնորհակալություն է հայտնել Թրամփին Ուկրաինայում իրավիճակի կարգավորման նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար։