Նովոսիբիրսկի «Վեկտոր» կենտրոնը գրանցել է կորոնավիրուսի դեմ երկրորդ ռուսական պատվաստանյութը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Պատրաստուկը ստացել է ЭпиВакКорона անվանումը:
Երրորդ պատվաստանյութը ճանապարհին է։ Դրա վրա աշխատում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Չումակովի անվան կենտրոնը, հավելել է պետության ղեկավարը: