Ռուանդայից մի կամավոր, ով աշխատում էր Նանտի Պողոս և Պետրոս սրբերի տաճարում, հրդեհից մեկ շաբաթ անց, խոստովանել է, որ ինքն է հրկիզել տաճարը:
39-ամյա տղամարդը շաբաթ երեկոյան ներկայացավ քննչական դատավորի առջև: Նրան մեղադրանք առաջադրեցին գույքը դիտավորյալ վնասելու մեջ, և տղամարդն ի վերջո խոստովանեց, որ ինքը հրկիզումն իրականացրել է երեք հատվածներում՝ մեծ և փոքր երգեհոնների տակ և էլեկտրական վահանակի մոտ: Գործողության դրդապատճառները դեռևս չեն հստակեցվում: Այժմ նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում և 150 հազար եվրո տուգանք:
Հիշեցնենք, որ տաճարում հրդեհը տեղի ունեցավ հուլիսի 18-ին: Տղամարդն աշխատում էր եկեղեցում որպես կամավոր, իսկ հրդեհի օրը պատասխանատու էր տաճարի դռները փակելու համար: