Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊՆ–ն զոհերի թիվ է տրամադրել. Փաշինյանի հայտնած տվյալների հետ դրանք չեն համապատասխանում. Sputnik Արմենիա

05/04/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Sputnik Արմենիան պաշտպանության և առողջապահության նախարարություններ հարցումներ էր ուղարկել հասկանալու համար, թե զոհվածների և դատաբժշկական փորձաքննության անձանծ դիերի ու մասունքների թվային ինչ տվյալներ կան։ Ներկայացնում ենք պատասխանները։

Մարտի 31-ի դրությամբ արցախյան վերջին պատերազմի ժամանակ հաշվառվել է 3049 զոհված անձ։ Ի պատասխան Sputnik Արմենիայի գրավոր հարցման` տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Նիկոլ Փաշինյանը մարտի 20-ին Արագածոտնի մարզում հայտնել էր, որ պաշտոնապես հաստատված զոհերի թիվը 3250 է։ Ավելին, նրա խոսքով` 189 ծնող ԴՆԹ նմուշ են հանձնել և սպասում են պատասխանի։ Ստացվում է` Փաշինյանը 11 օր շուտ 201–ով շատ էր ասել զոհերի թիվը։

ՀՀ պաշտպանության նախարարությունից հստակեցնում են` 3049 թիվը վերաբերում է և՛ զինծառայողներին, և՛ մարտական գործողություններին կամավոր հիմունքներով մասնակցած քաղաքացիական անձանց։

Առողջապահության նախարարություն նույնպես հարցում էինք ուղարկել` հետաքրքրվելով դատաբժշկական փորձաքննությունների ընթացքի մասին։ Ի պատասխան տրամադրել են մարտի 31-ի դրությամբ եղած տվյալները։

«Մարտի 31-ի դրությամբ կատարվել է 3723 դիակի և մասունքի դատաբժշկական փորձաքննություն։ Նույն օրվա դրությամբ առկա է 238 մարմնի և մասունքի փորձանմուշ, որոնք պետք է անցնեն հետազոտություններ»,–նշված է մեզ ուղղված գրության մեջ։

Սա, սակայն, չի նշանակում, որ այդ օրվա դրությամբ 3723 զոհ կա, քանի որ կան կրկնակի հետազոտության դեպքեր, ինչպես նաև հետազոտությունից հետո կարող է պարզվել, որ 1-2 մասունքները նույն անձին են պատկանում։

Բացի այդ, առողջապահության նախարարությունից հայտնում են նաև, որ մարտի 31-ի դրությամբ դատագենետիկական փորձաքննություններով նույնականացվել է 2302 զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց մարմին և մասունք: Սա նույնպես չի նշանակում, որ այդքան անձի ինքնություն է նույնականացվել նույն սկզբունքով. մի քանի մասունք կարող են նույն անձինը լինել։

Կան նաև մի շարք դեպքեր, երբ զոհվածի դին միայն դատաբժշկական փորձաքննության է ենթարկվում, իսկ ԴՆԹ հետազոտումից ծնողները հրաժարվում են, քանի որ ակնհայտորեն ճանաչում են իրենց հարազատին։

Հավելենք, որ ոչ պաշտոնական տվյալներով` հայկական կողմի զոհերի թիվը 4000–ի է հասնում։

Sputnik Արմենիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԱՏՕ-ն հրահրում է սպառազինությունների համաշխարհային մրցավազք. ՌԴ ԱԳՆ

Հաջորդ գրառումը

Հայ երեխաները կռվել են հերոսաբար։ Արդեն ուղիղ պետք է ասել, որ Փաշինյանը Թուրքիայի գործակալ է. Կուրղինյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սա բնավ իրավական գործընթաց չէ. ակնհայտ օրինաչափություն ենք տեսնում, որ թիրախում մեր քաղաքական ուժն է. Մելոյան

16/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանն Ադրբեջան է արտահանել 960 դոլարի արտադրանք, Ադրբեջանը Հայաստան է արտահանել մոտ 6 միլիոն դոլարի արտադրանք

16/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026
Նորություններ

5 որդեգրված անչափահաս երեխաների մորը մեղադրանք է առաջադրվել. փաստաբան

16/04/2026
Հաջորդ գրառումը

Հայ երեխաները կռվել են հերոսաբար։ Արդեն ուղիղ պետք է ասել, որ Փաշինյանը Թուրքիայի գործակալ է. Կուրղինյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական