Երեքշաբթի, Հունվարի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պիղծ ու դավաճան Պետրոս Գետադարձ կաթողիկոսը իր ձեռքով գրեց հայության կորստյան գիրը. Վահե Լորենց

07/01/2026
- Հոգևոր, Նորություններ, Պատմություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

1005 տարի առաջ՝ 1021 թվականի հունվարի 6-ին, գրվեց մեր պատմության ամենասև էջերից մեկը։ Ամենայն Հայոց Պետրոս Գետադարձ կաթողիկոսը դավաճանեց հայկական պետությանը և իր լիազորությունները գերազանցելով՝ հայոց Հովհաննես-Սմբատ Գ արքայի անունից կտակ գրեց Բյուզանդիայի Վասիլ Բ կայսրին, որով արքան իր մահից հետո Հայաստանը կտակում էր կայսրությանը։ Անգամ ժամանակի հայ հոգևորական պատմիչներն են պիղծ ու դավաճան Գետադարձի մասին զզվանքով գրում, ասելով, որ նա արծաթասեր էր և իր ձեռքով գրեց հայության կորստյան գիրը։

Իսկ առաքելական եկեղեցին պիղծ դավաճանի ստորությունբը քողարկելու համար հորինեց Գետադարձի մասին լեգենդը․

Կայսրը կաթողիկոսին հրավիրում է էկումենիկ արարողության․ Ջրօրհնեքին պետք է հայ և հույն հոգևորականները խաչը Ճորոխ գետը մտցնեին։ Հույն տերտերները մտածում են, որ եթե Պետրոսը կանգնի իրենից վերև և հայ եկեղեցու խաչը ջուրը ընկղմի՝ այդ խաչից ջուրը կպղծվի և կպղծվի նաև իրենց հունական խաչը։ Եվ իրենք կանգնում են գետի ափին՝ Պետրոսից վերև։ Բայց, Պետրոսն աղոթում է և Ճորոխն սկսում է հակառակ հոսել՝ ծովից լեռներ․․․

Բարեբախտաբար, Պետրոս դավաճանը պիղծ լինելով՝ բարի էր նաև, խաչը ժամանակին հանել է գետից, թե չէ՝ Սև ծովը լցվելու էր հայոց երկիր և երկրորդ ջրհեղեղ լիներ․․․

Դավաճանն իր պղծության ակտից հետո չվերադարձավ Հայաստան, և մնաց Բյուզանդիայում։ Տարիներ անց արքան խորամանկությամբ կանչում է կաթողիկոսին Հայաստան, աթոռազրկում և աքսորում Բջնի։ Բայց, նրան հովանավորում է պետության երկրորդ դեմքը՝ Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, որի փեսան՝ քրոջ ամուսինն էր մյուս դավաճանը՝ Վեստ Սարգիս Սյունեցին։ Նաև, երբ արքան աթոռազրկեց կաթողիկոսին և նոր կաթողիկոս օծել տվեց Սանահինի վանատեր Դիոսկորոսին՝,արքայի որոշման դեմ ընդդիմացավ ողջ եկեղեցին։ Թուլամորթ թագավորն ստիպված տեղի տվեց։

1045 թվականին դավաճան ու պիղծ կաթողիկոսն իրականացրեց դավաճանական երկրորդ ակտը․ Գագիկ Բ արքան Բյուզանդիայում բանակցում էր կայսեր հետ՝ երկրի կառավարումը հանձնել էր կաթողիկոսին և նա Հայաստան աշխարհը հանձնեց թշնամուն, որպես վարձք` բազում գանձեր ստանալով․․․

Այսպիսի բաներ․․․

Վահե Լորենց, պատմաբան, գրող-հրապարակախոս

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պարտվածների երթը

Հաջորդ գրառումը

Սկսել ենք 3 մույթերի քարե սալերի տեղադրման աշխատանքները. Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի աշխատանքներն ապրիլի 24-ին ավարտված կլինեն. Անդրեասյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ցանկացած երկիր, որը որևէ ձևով կաջակցի Իրանի դեմ ագրեսիային կամ իր տարածքն ու բազաները կտրամադրի ագրեսորներին, մեր կողմից կդիտարկվի որպես օրինական թիրախ

13/01/2026
Հոգևոր

ԱՄՆ Արևելեան Հայոց Թեմի 55 հոգևորական անմնացորդսերն ու զորակցությունն է հայտնում Գարեգին Երկրորդին

13/01/2026
Մշակութային

«Հայոց վանքեր» խորագրով ջրաներկի ցուցահանդես` նվիրված Սուրբ Ծննդին

12/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինձ համար անգամ 4 քմ խցում լինելն ավելի մեծ ազատություն է, քան սրանցից յուրաքանչյուրի իշխանական առօրյան. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան

12/01/2026
Հաջորդ գրառումը

Սկսել ենք 3 մույթերի քարե սալերի տեղադրման աշխատանքները. Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի աշխատանքներն ապրիլի 24-ին ավարտված կլինեն. Անդրեասյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական