Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պետք է պահանջել ՀՀ-ում գործող վարչախմբից պատանդների ազատումը դարձնել «խաղաղության պայմանագրի» մաս. Չալաբյան

18/01/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեկ Բաքվում հայ ժողովրդի և նրա ազատագրական պայքարի դեմ սկսված հաշվեհարդար-դատաստանի առաջին կադրերն էին հրապարակվել, և ինձ ծանոթ մարդկանցից շատերը հանդես եկան հուսահատություն և անզորություն պարունակող տարբեր մեկնաբանություններով, քանզի իսկապես այս պահին մենք պատանդառված մեր ընկերներին չենք կարողանում անմիջական օգնություն ցույց տալ: Այս մասին գրում է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:

«Այստեղից սակայն չի հետևում, որ չենք կարող օգնել ընդհանրապես, և այստեղ յուրաքանչյուրիցս շատ բան է կախված: Մի քանի առաջարկ ներկայացնեմ ստորև, տեղի ունեցողի պատճառահետևանքային կապերի հստակ գիտակցությամբ՝

– պահանջել Հայաստանում գործող վարչախմբից պատանդների ազատումը դարձնել ներկայումս բանակցվող «խաղաղության» պայմանագրի անքակտելի մաս, և առանց դրա այդպիսի պայմանագիր չստորագրել, եթե նույնիսկ արդյունքում դրա ստորագրումը հետաձգվի,

– ավելի մեծ հաշվով, որպես կայուն խաղաղության նախապայման՝ դնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը Ադրբեջանի կողմից, և նրա կողմից հրաժարումը այդ իրավունքն իրացնելիս ռազմական հակամարտության մասնակիցների դեմ ցանկացած քրեական հետապնդումից,

– հրաժարվել Մինսկի խմբի լուծարման աղետաբեր գաղափարից, քանզի այն անմիջականորեն կապալեգիտիմացնի ողջ արցախյան պայքարը, և դուռ կբացի Ադրբեջանի կողմից էլ ավելի լկտի պահանջների առաջ, ներառյալ նաև արցախյան պայքարի մասնակիցների մասսայական արտահանձման,

– Սփյուռքի ազդեցիկ կենտրոնների ռեսուրսը կենտրոնացնել պատանդների ազատման խնդրի վրա, իրենց բնակության երկրներում լոբբիստական աշխատանքը դրա վրա սևեռելով: Հատուկ շեշտադրել աշխատանքը ՌԴ ղեկավարության հետ, քանի որ Բաքվում պատանդառված հայորդիները գտնվել են նրա խաղաղապահ ուժերի փաստացի պաշտպանության ներքո,

– Համաշխարհային հանրային կարծիքը սևեռել Բաքվում տեղի ունեցող դատաստանի վրա, ամեն կերպ հեղինակազրկելով այնտեղ իշխող ժառանգական բռնապետական համակարգը:

Եթե այսքանը բավարար չլինի, կարող ենք մտածել ավելի արմատական միջոցների մասին, մեր պատմության մեջ դրա մեծ փորձ կա: Իմ կողմից հանձնառություն եմ վերցնում սեփական առաջարկներին հետևողականորեն հետամուտ լինելու, մինչ այդ իմ զորակցություն եմ հայտնում մեր ազատագրական պայքարի ծանր բեռը աննահանջ տանող պատանդառված հայրենակիցներին՝ այս անգամ ի դեմս անվեհեր հրամանատար Լևոն Մնացականյանի, որի հետ պատիվ եմ ունեցել համագործակցել այն օրերին, երբ ինքը դեռ ղեկավարում էր Արցախի պաշտպանության բանակը: Աստված ձեզ պահապան, պինդ եղե՛ք»,- գում է Ավետիք Չալաբյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թատերագիր, սցենարիստ Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Հաջորդ գրառումը

Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ. Վարդան Ոսկանյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում, այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ. Վարդան Ոսկանյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական