Լրագրողներն այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ միջազգային ատյաններում պետությունը չի բարձրաձայնում Ադրբեջանի կողմից հայկական եկեղեցիների ոչնչացման փաստի մասին։
Հարցին՝ արդյոք նրա կողմից լուռ կեցվածքն աջակցություն է Ադրբեջանին, Փաշինյնաը պատասխանեց.
«Արծվաշենը ՀՀ ինքնիշխան տարածք է, և ուզում եմ մոդելավորենք այսպիսի իրավիճակ. ասենք՝ այն պահը, երբ սահմանազատման արդյունքում Արծվաշենը վերադառնում է Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո։ Եվ մենք գնում, տեսնում ենք, որ այնտեղ եմծ մզկիթ է կառուցվել, ասենք՝ 2016 թվականին։ Մեր ռեակցիան ո՞րն է, ի՞նչ պետք է անենք։ Եվ, օրինակ, ՀՀ քաղաքացիներ կան, ովքեր էդ մզկիթի տարածքի հետ կապված՝ բերում են իրենց սեփականության վկայականները և ասում, թե այս հողը մերն է եղել։ Մենք ի՞նչ պետք է անենք։ »։
Նա նշեց, թե մի բանի մասին խոսելիս պետք է ամբողջական խոսել։
«Մենք պետք է որոշում կայացնենք՝ գնում ենք կոնֆլիկտի՞։ Հարցը հետևյալն է. ո՞րն է մեր ռեակցիան։ Մեր ռեակցիան պետք է հիմնվի այն պայմանավորվածությունների վրա, որոնք թղթի վրա արձանագրված և հրապարակված են։ Ձեզ ինչի՞ ա թվում, թե միայն Հայաստանում լրագրողներ կան, ընդ որում՝ հայրենասեր, որոնք այդ հարցերը բարձրացնում են։ Ադրբեջանում էլ լրագրողներ կան, և այդ հարցերը դնում են»։









