«Իմ պայքարը քաղաքականության համար չէ։ Անկախ ամեն ինչից՝ մեր պայքարը շարունակվելու է։
Ապրելու բարոյական իրավունքն էլ չենք ունենա, եթե մոռանանք մեր հողերի համար կյանք տված հայրենակիցներին։ Ոչ միայն պետք է հիշենք 44-օրյա պատերազմում ընկած մեր եղբայրներին, այլև հազարամյակաների ընթացքում մեր հողերի պահպանման համար կյանք տված մեր ավագ սերնդի ներկայացուցիչներին։ Նրանք չէ՞ին ուզում ապրել։ Հայրենիքը վեր է բոլորից։ Բայց պետք է նախ լուծենք ներքին թշնամու խնդիրը, նոր՝ արտաքին»,-ասել է դատարանի դահլիճից ազատ արձակված Առուշ Առուշանյանը։
Հիշեցնենք, որ քիչ առաջ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանը որոշում է հրապարակել, ըստ որի՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն ազատ է արձակվել։