Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պետք է հավաքվի 20-30 մեքենա, որ ռուսների ուղեկցությամբ անցնեն Գորիս․ Շուռնուխի գյուղապետ

20/09/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գորիս-Կապան մայրուղով բնակիչները տեղաշարժվում են խմբերով ու ռուսական կողմի ուղեկցությամբ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ու Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանը։

«Իրականում աչքով տեսնելու բան չէ այն կարգավիճակը, որը տիրում է։ Պիտի հավաքվեն 20-30 մեքենա ու ռուսների ուղեկցությամբ հասնեն Գորիս»։

Բնակիչները, ըստ Արշակյանի, աշխատում են գլխավոր մայրուղով չերթևեկել, որ խոչընդոտների չհանդիպեն։ Շուռնուխցիները, տեսնելով ադրբեջանական ոստիկանական անցակետերը, չեն համակերպվում տեսարանին։

«Շուռնուխում հիմնականում էն տղերքն են բնակվում, որոնց աչքի համար դա տեսնելը չափազանց ծանր է։ Իմ աչքի համար դա դժվար էր, երբ այդ հատվածն էի անցնում։ Ցերեկը եթե վտանգավոր է, գիշերն էլ է վտանգավոր լինելու։ Երևի անցնելու համար էլի 20 ավտոմեքենա է հավաքվելու, որ ռուսի ուղեկցությամբ անցնեն»,- ասել է նա, որն այսօր առավոտյան է երթևեկել Գորիս-Կապան մայրուղով։

Սեպտեմբերի 18-ի երեկոյան ճանապարհից անհետացած ու ադրբեջանցիների հսկողության տակ հայտնված երկու քաղաքացիների դեպքին համացանցով է տեղեկացել ու հայտնում է, թե ճանապարհից շեղվել պարզապես հնարավոր չէր։

«Էդ ճանապարհից ոչ մեկ չի կարա շեղվի, ասեն շփոթվել են, մտել իրենց տարածքները։ Նման բան չկա։ Մ2-ից ո՞վ կարա շեղվի ու անցնի եսիմ ուր, նման բան չկա։ Մենք գիտենք՝ իրենք ոնց ուզում անում են։ Նույնիսկ կարող է նման դեպքեր կրկնվեն, պատերազմի մասնակից լինի, կամ եթե չլինի, ուղղակի տանեն, հնարավոր բան է»։

Արշակյանը նշում է, որ ադրբեջանական կողմի նպատակը ակնհայտ է, միշտ էլ հայտարարել են, որ տարածքները, իբր թե, իրենցն են։ Այսօր արդեն ինչպես գյուղապետն է ասում՝ ճանապարհն իրենցով են արել։

«Եթե այսօր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ է ժողովուրդը գնում՝ նշանակում է արդեն իրանցով են ճանապարհն արել»։

Գյուղապետը հայտնեց, որ Շուռնուխ, Կարմրաքար հատվածում, որը մոտ մեկ ամիս առաջ փակել էին ադրբեջանցիները, խնդիրներ չկան, անցակետը գործում է միայն Որոտանի հատվածում։

«Իրանք հա էլ ասում էին մերն է։ Շուռնուխի ամբողջ տարածքը, միջպետական ճանապարհն էլ են ասում իրենցն է»։

Պատերազմից հետո երկու մասի կիսված Շուռնուխում ոչինչ չի փոխվել, կրկին արթնանում են ու տեսնում ադրբեջանական դրոշը իրենց տարածքում, իսկ թշնամին այստեղ սադրանքի չի դիմում։

«Սսկված իրենց տեղը վեր դառած են»,- ասաց Արշակյանը։

Աղբյուր` Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ գործող իշխանությունները թուրքերի ու ադրբեջանցիների հետ պայմաններ է ստեղծում, որ Սյունիքը դառնա սև գոտի, մերժելի ու վտանգավոր տարածք. քաղաքագետ

Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանը դատարկ ձեռքով չի գնալու Էրդողանի հետ հանդիպմանը. նա գնում է զիջումներ անելու, Ցեղասպանության հարցից հրաժարվելու ծրագիր ունի. Հայկ Նահապետյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հովհաննավանքում մատուցված պատարագին ես ինքս էլ եմ մասնակցել և բացառապես դրական եմ դրան վերաբերվում. Կադաստրի կոմիտեի նախագահ

28/10/2025
Նորություններ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մի ամբողջ բաժանմունքի բժիշկներ ազատվել են աշխատանքից. Անուշ Պողոսյան

28/10/2025
Հոգևոր

Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն, կհնչի միասնական աղոթք. Արագածոտնի Թեմ

28/10/2025
Միջազգային

Հռոմի պապը կհանդիպի Էրդողանի հետ

28/10/2025
Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանը դատարկ ձեռքով չի գնալու Էրդողանի հետ հանդիպմանը. նա գնում է զիջումներ անելու, Ցեղասպանության հարցից հրաժարվելու ծրագիր ունի. Հայկ Նահապետյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հովհաննավանքում մատուցված պատարագին ես ինքս էլ եմ մասնակցել և բացառապես դրական եմ դրան վերաբերվում. Կադաստրի կոմիտեի նախագահ

28/10/2025

Հովհաննավանքում մատուցված պատարագին ես ինքս էլ եմ մասնակցել և բացառապես դրական եմ դրան վերաբերվում, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Կադաստրի...

ԿարդալDetails

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մի ամբողջ բաժանմունքի բժիշկներ ազատվել են աշխատանքից. Անուշ Պողոսյան

28/10/2025

Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն, կհնչի միասնական աղոթք. Արագածոտնի Թեմ

28/10/2025

Հռոմի պապը կհանդիպի Էրդողանի հետ

28/10/2025

Փաշինյանի թիմը շատ հակառակորդներ ունի՝ սփյուռքի կառույցներ, ներքին ընդդիմություն, ղարաբաղյան կլան, Հայ Առաքելական եկեղեցի. ադրբեջանցի էկոակտիվիստ

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական