Ռուսաստանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի սահմաններին ՌԴ սահմանապահների ներկայությանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ռուս սահմանապահների գործունեությունը կարգավորող հիմնական փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին 1992 թվականի սեպտեմբերի 30-ի երկկողմ պայմանագիրն է։ Այն ունի անժամկետ բնույթ և ավելի քան 30 տարի ռուս սահմանապահները հայ զինակից եղբայրների հետ հսկում են ՀՀ սահմանները և բազմիցս գործով հաստատել են Հայաստանում իրենց ներկայության պահանջվածությունը:
«Մեր կարծիքով՝ եթե մտածում ենք Հայաստանի Հանրապետության սահմաններին ռուս սահմանապահների ներկայության նպատակահարմարության մասին, ապա պետք է հաշվի առնել, թե նրանց բացակայությունն ինչպես կազդի երկրի անվտանգության վրա՝ տարածաշրջանում իրավիճակի ամբողջական կարգավորման բացակայության պայմաններում»: