Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պետության թիվ մեկ ամբիոնից խուլիգանական բառամթերք ու լուտանք է հորդում, հատվել են բոլոր անթույլատրելի ու հնարավոր կարմիր գծերը. Գոռ Գևորգյան

16/05/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատմաբան-միջազգայնագետ, քպ-ական նախկին պատգամավոր Գոռ Գևորգյանը գրում է.

Հայաստանի օրվա իշխանությունը` թիվ մեկ պատասխանատուն է ցանկացած օրակարգի համար, որը գեներացվում է թե փողոցում և թե պետական հաստատություններում:

Դու´ք եք թիվ մեկ պատասխանատուն հավաքական առումով դեգրադացված միջանձնական հարաբերությունների և պետությունում տիրող արժեհամակարգային խորքային ճգնաժամի համար:

ՀՀ Ազգային ժողովը վեր է աճել ոչ թե մտքերի և գաղափարների բախման ու առողջ մրցակցության, այլ՝

հայհոյանքի, նսեմացման, ձայնազրկման, ծեծկռտուքի և եղկելի վարքագծի խառնարանի։ Պետության թիվ մեկ ամբիոնից խուլիգանական բառամթերք ու լուտանք է հորդում, հատվել են բոլոր անթույլատրելի ու հնարավոր կարմիր գծերը: Ասում են, ամեն խորհրդարան իր «քաղաքական լեզուն ունի», ցավալիորեն` մեր խորհրդարանի լեզուն մեծ հաշվով «քաղաքական թերհասությունն է», ծեծողների ու պաշտպանվողների թատերաբեմն է:

Պետության ներսում պատասխանատվության ինստիտուտի կայացման հասցեատերը ոչ միայն օրվա իշխանությունն է, այլ առաջիններից մեկը ով պետք է այն իր վրա կրի`բոլոր համապատասխան դրսևորումներով:

Դրա փոխարեն զրոյացվել է խորհրդարանական էթիկայի նորմերը, պատգամավորի անթույլատրելի վարքագծի որև է սանկցիա իրապես չի աշխատում, ինչը էլ ավելի խոցելի է դարձրել մերօրյա Խորհրդարանը, որպես առաջնահերթ քաղաքական մանդատով օժտված ինստիտուտ լինելու փաստը:

Խորհրդարանական մեծամասնության առանձին պատգամավորներ գոռուն-գոչյունով փորձում են կոմպենսացնել իրենց իսկ քաղաքական խոցելիությունը և քաղաքական խոսքի դատարկությունը. քաղաքական խոսքի և պետականաշեն գաղափարների փոխարեն էժան ու գռեհիկ շոու է «վաճառվում» մեր ժողովրդին` մարդկանց կյանքը իրապես վերափոխելու, բարեկեցիք ու անվտանգ դարձնելու, ապագայի նկատմամբ վստահություն ու հավատ սերմանելու փոխարեն: Սա է:

Եվ, այսքանից հետո ԱԺ-ում հյուրընկալում են մեր աշակերտներին ու ուսանողներին, քննարկում դիվանագիտությանը, կրթությանը և քաղաքական բարեվարքությանը վերաբերող հարցեր:

Բա զավեշտ չի՞:

Հիմա ի՞նչ են իրենց հետ տանում ԱԺ այցելած այդ սաները, ո՞ր արժեքներով են պատրաստվում ոտք դնել իրենց կյանքի հերթական փուլ:

Արդարացի լինելու համար արձանագրենք, որ ցանկացած Խորհրդարանում կարող են լինել միջադեպեր, հրմշտոց և տհաճ խոսակցություններ, բայց դրանք չպետք է ունենան մշտական բնույթ, չպետք է ուղորդվեն այլանդակ հայհոյանքներով, ընդդիմախոսին ստորացնելու փորձերով, խմբակային ծեծի դրսևորմամբ և այլն:Դա արդեն հստակ «ուրույն որակ» բնորոշող ձևաչափ է և այլ պատմություն: Նման Խորհրդարանի արդյունավետությունը մեր ժողովրդի համար այլևս կանխորոշված է: Ինչև է:

Հ.Գ.

ԱԺ- ն դարձել է «խրամատ», ու չկա գիտակցում, թե հակառակորդը, որ կողմում է կուտակումներ անում:

Կրթվեք գրքերով և մեր Մեծերի թողած պատգամներով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մտահոգիչ եմ համարում Ադրբեջանի կողմից մեծածավալ սպառազինության գնումը․ Տիգրան Աբրահամյան

Հաջորդ գրառումը

Տիրանայում տեղի է ունեցել Փաշինյանի և Ալիևի հանդիպումը (տեսանյութ)

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում, այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

Տիրանայում տեղի է ունեցել Փաշինյանի և Ալիևի հանդիպումը (տեսանյութ)

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական