2024-ին մշակույթի ոլորտում մի շատ կարևոր նոր գործիք ներդրեցինք, որը միջազգային հեղինակավոր մրցույթներում ու փառատոններում մրցանակների արժանացած մշակույթի գործիչների ամսական դրամական խրախուսման ծրագիրն է: Այս մասին այսօրկայացած տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«130-800 հազար դրամ ամսական դրամական խրախուսում է տրամադրվում: Շատ ուրախ եմ, որ ոլորտում ակտիվ շարժ է սկսվել»,-ասաց նա:
Նախարարն ընդգծեց կինոյի ոլորտում «Կինոյի հիմնադրամի» ձևավորման կարևորությունը, որը թույլ է տալիս հաշվետվողականության և թափանցիկության դաշտում մրցակցության բարձրացման քաղաքականությունը լավարկել։
«Պետական ֆինանսավորում ստացած ֆիլմերից 9-ը մասնակցել են 24 միջազգային կինոփառատոնների՝ շահելով 11 մրցանակ: Մենք այս տարի նախատեսում ենք էլ ավելի մեծ աշխուժություն, որովհետև մրցութային կարգերը ամբողջությամբ վերանայել ենք»,-նշեց Ժաննա Անդրեասյանը։