ԱՄՆ-ն թույլ չի տա Ռուսաստանին հաղթել Ուկրաինայի դեմ պատերազմում, ՀԱՄԱՍ-ին` Իսրայելի դեմ պատերազմում և կշարունակի օգնել երկուսին էլ։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից հրահրված պատերազմը մարտահրավեր է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին. ասել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները «աշխարհի ամենահզոր երկիրն է», իսկ ամերիկյան բանակը «աշխարհում ամենաուժեղն է»։
«Մենք նաև թույլ չենք տա, որ մեր թշնամիները մեզ պառակտեն կամ թուլացնեն»,- ասել է նա։
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտնել է, որ ԱՄՆ-ն 50%-ով ավելացրել է զինամթերքի արտադրության ֆինանսավորումը Ուկրաինայում ամերիկյան արկերի սպառման բարձր տեմպերի պատճառով։ Նա հավելել է, որ Ջո Բայդենի վարչակազմի օրոք ԱՄՆ-ում հրետանային զինամթերքի արտադրությունը քառապատկվել է։
«Մինչ մենք աշխատում ենք Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման ուղղությամբ, Իրանը մեծացնում է լարվածությունը: Եվ Իրաքում, և Սիրիայում ԱՄՆ ռազմական անձնակազմի դեմ հարձակումներից հետո մեր ուժերը բազմիցս հարվածներ են հասցրել Իրաքում և Արևելյան Սիրիայում գտնվող օբյեկտներին, որոնք օգտագործվում էին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և Իրանի հետ կապված աշխարհազորայինների կողմից: Մենք չենք հանդուրժի հարձակումներ ամերիկյան անձնակազմի վրա: Այս հարձակումները պետք է դադարեցվեն», -նշել է Օսթինը: