Պեմզաշենում տեղի ունեցած սպանության համար մեղադրվող Վրույր Բարսեղյանը ճանաչվել է մեղսունակ, այս մասին տեղեկացրել է Պեմզաշենի սպանության գծով տուժողների իրավահաջորդի շահերի պաշտպան Գարիկ Գալիկյանը։
«Պեմզաշենի սահմռկեցուցիչ սպանությունների գործով շատերին հուզող հարցի վերաբերյալ, առ այն, որ մեղադրյալներից Վրույր Բարսեղյանը տառապում է հոգեկան առողջական խնդրով և կարող է ճանաչվել անմեղսունակ, ինչի արդյունքում կարող է խուսափել պատժից, նշեմ, որ ստացվել է Ամբուլատոր դատահոգեբուժական հանձնաժողովի փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն մեղադրյալ Վրույր Բարսեղյանը ճանաչվել է մեղսունակ (անձը հիվանդ չէ և գիտակցել է կատարածը)։
Ավելին, ըստ փորձագետի եզրակացության՝ Վրույր Բարսեղյանը իր ներկա հոգեկան վիճակով կարող է մասնակցել քննչական և դատաքննչական գործողությունների», – գրել է փաստաբանը։