Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պարտված միապետիկի ձեռքից պետք է բռնել. Գեղամ Նազարյան

13/07/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դիմակավորված, ինքնաձիգներով անձինք Մեղրիի արդեն նախկին քաղաքապետ, երեք պատերազմների մասնակից Մխիթար Զաքարյանին պառկեցրել են գետնին, նկարահանել եւ ձերբակալել: Այս մասին իր հոդվածում նշել է «Ճշմարտություն սերունդների համար» ՀԿ ղեկավար Գեղամ Նազարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ընդ որում, նա այդ պահին պատրաստվում էր փաստաբանի հետ ներս մտնել ոստիկանություն: նիկոլն անում է այն ամենը, ինչը հայտարարում էր քարոզարշավի ժամանակ՝ քաղաքական եւ քաղաքացիական վենդետաներ, պառկեցնել գետնին, ջարդել…

Իսկ ի՞նչ ենք անում մենք. Հավանորեն այսօր կլինի հերթական չգիտեմ որերորդ «դատապարտող» անատամ հայտարարությունը ապօրինի գործողությունների մասին:

Հարգված բժշկին, պրոֆեսորին առանց որեւէ պատճառի ու բոլորին հասկանալի մոտիվացիայով կալանավորում են, պահում անազատության մեջ: Մենք հանդուրժում ենք, բժշկական համայնքը հանդուրժում է, թիմակիցները եւ ընդդիմադիր դաշտը հանդուրժում է։

Համայնքապետերին՝ Քաջարանի համայնքապետին, Քարահունջի կին ղեկավարին, Գորիսի քաղաքապետին բերման են ենթարկում, ձերբակալում, կալանավորում,ստորացնում, ահաբեկում, իսկ մենք կրկին հանդուրժում ենք: Ի՞նչ է մեզ եղել: Ինչո՞ւ փողոցում չենք: Ինչու փողոցում չեն վերոհիշյալ համայնքների բնակիչները: Լոլիկը ջրելու հետ խնդիր է լինում, վազում, փողոց են փակում, մարդուն ապօրինաբար ձերբակալում, կալանավորում են, իսկ մարդիկ տանն են: Մխիթար Զաքարյանը միայն քաղաքապետ չէ: Նա երեք պատերազմի մասնակից է: Նա Մեղրիի ինքնապաշտպանության ղեկավարն է:

Ինչո՞ւ բժիշկները փողոցում չեն, գործադուլի մեջ չեն, նիկոլի դռան դեմը չեն։ Չկա ցանկությո՞ւն, թե՞ լավը չեն կազմակերպիչները: Գուցե իսկապես կազմակերպիչները լավը չեն, գուցե նախընտրական դաշինքները ճիշտ չէին։

Նիկոլն Արցախ հանձնելուց, մի սերունդ զոհելուց, հինգ հազար տան ճրագ մարելուց, Կապանի եւ Սյունիքի մյուս բնակավայրերի գլխին թուրքին կանգնեցնելուց հետո կարողանում է Հայաստանում իրեն միապետ զգալ ու անել այն ամենը, ինչ ուզում է: Տպավորություն է, որ եթե նա վաղը որոշի Եռաբլուրը վերածել դիսկոտեկի, ապա մի քանի տասնյակ կամ հարյուր ծնողի ընդվզումից բացի ոչինչ չի լինի:

Դիլիջանում հայտարարում է, թե «անկլավները» պետք է հանձնի Ադրբեջանին, իսկ օրեր անց ստանում է տավուշցիների մեծամասնության աջակցությունը, սյունեցին նեղսրտում է, որ թուրքը խախտում է սահմանները, իսկ մեկ շաբաթ անց գնում եւ քվեարկում է թուրքին Սյունիք բերածի օգտին: Իսկապես, ի՞նչ է մեզ հետ կատարվում:

Վստահ եմ,մի կարճ ժամանակ անց Հայաստանում շատ բան է փոխվելու, բայց ամոթի այս փուլը միշտ մնալու է մեզ հետ. անհատական եւ համընդհանուր ամոթի: Իսկ հիմա դեռ պետք է մտածենք դիմադրության ձեւերի մասին: նիկոլի սցենարի համաձայն, հաջորդ փուլում լինելու է ընդդիմադիր վերնախավերին որպես թալանչի ներկայացնելը՝ «Մանվել Գրիգորյան- 2» ժանրում, նրանց հրապարակային ունեզրկման շոուները։ Ո՞վ է հիմա հիշում, որ Մանվել Գրիգորյանի գործը կեղծ էր։ Նույնը անելու է շատերի հետ՝ սուտ, մեծ սուտ եւ կեղծիք իրար հետ խառնելով՝ թունավորելով տասնյակ մարդկանց, նրանց ընտանիքների ու ողջ հասարակության կյանքը։

Պարտված միապետիկի ձեռքից պետք է բռնել՝ստեղծելով առողջ քաղաքացիական դիմադրություն։ Այս պահին ուրիշ անելիք չկա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հիմա մնաց պարզել, Հայկ Գրիգորյանը կկարողանա՞ սեփական հպատակությունը նորից ծախել կապիտուլյանտի վրա». Աննա Մկրտչյան

Հաջորդ գրառումը

Պետությունը պետք է ստեղծի հնարավորություններ որպեսզի հաշմանդամություն ունեցող մարդիկ կարողանան ինքնուրույն իրացնել իրենց իրավունքները․ ՀՀ ՄԻՊ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում՝ այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

Պետությունը պետք է ստեղծի հնարավորություններ որպեսզի հաշմանդամություն ունեցող մարդիկ կարողանան ինքնուրույն իրացնել իրենց իրավունքները․ ՀՀ ՄԻՊ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական