Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պարոն Քոչարյան, 1.5 միլիոնի անուն եք ուզում: Իսկ եթե, օրինակ, 1.300.000 լինի՝ հարմա՞ր է: Իսկ եթե 1.700.000 լինի՞. Հրանուշ Խառատյան

15/04/2024
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը գրում է. «Անդրանիկ Քոչարյանը փնտրում և չի գտնում ցեղասպանվածների անուննե՞րը, թե՞ իրոք ուզում է իմանալ ցեղասպանվածների թիվը, ասելով «եթե իրոք մեկ ու կես միլիոն են ցեղասպանվածները, ապա կարո՞ղ եք անուններն էլ ասել»: Բայց ոչ, նախադասության վերջին բառերը կասկած չեն թողնում, նա ասում է՝ «որ մենք ընդունենք»: Ուրեմն «ընդունել-չընդունելուն» խանգարում է զոհերի թվի և նրանց անունների չիմացությունը:

Բայց ոչ, նախ հասկանանք, թե ովքեր են այդ «մենքը», քանի՞ մարդ են այդ «մենքը»: Թե՞ Անդրանիկ Քոչարյանն իրեն նկատի ունի «մենք» ասելով՝ «մենք՝ թագավորս»: Այնուամենայնիվ մարդուն օգնել է պետք: Գուցե փնտրում է ու չի՞ գտնում:

Դուրս եկեք, պարոն Քոչարյան, գնացեք Թալինի, Շիրակի, Էջմիածնի գյուղերը և այնտեղ ապրողներին հարցրեք նրանց պապերի, տատերի, ընտանիքի զոհված երեխաների անունները, նրանք սրբորեն պահում են այդ անունները: Միայն թե Ձեզ հետ (Դուք՝ պարոն Քոչարյանդ) մի ծանր գրանցամատյան վերցրեք, որ գրանցեք այդ անունները: Իհարկե, մեկուկես միլիոնի չեք հասնի, դրա համար հարկավոր կլինի գնալ նաև Լիբանան, Սիրիա, Իրաք, Եգիպտոս, և արդեն նաև հեռավոր այլ երկրներ: Կարող եք նաև Թուրքիա գնալ:

Այնտեղ հայեր են ապրում, որոնց ընտանիքներից 30-40 մարդ են սպանվել: Եթե կարիք ունեք՝ հասցեներ կտամ: Գնացեք, պարոն Քոչարյան, ավելի ծանր գործ չէ, քան այդ անունների հիշողություններով հարյուր տարուց ավելի մորմոքվող մարդկանց մի քանի սերունդների ապրած կյանքը, որը Դուք, պարոն Քոչարյան, մի նախադասությամբ ոչնչացնում եք:

Բայց պատրաստ եմ Ձեր գործը հեշտացնել, պարոն Քոչարյան: Այդ անունները արխիվներում չեն, դրանք անշուշտ կային հայկական եկեղեցիների ծխամատյաններում, որոնք, ցավոք, Թուրիքայի արխիվներում և նախկին հայկական գյուղերի ներկայիս բնակիչների կողմից չեն պահվել: Դրանք առհասարակ չեն պահվել: Այրվել են, ինչպես հայերի դիակները: Հա, ի դեպ, այրվելու մասին: 1915թ. հայերի դիակներից ազատվելու պատասխանատու մարդ էր նշանակվել:

Նա նույնիսկ անուն ուներ՝ Տրուստո Արաս: Նրա դիվանագիտական առաջարկով սպանված հայերի դիակների կարիք չկար, հայերից պետք էր ազատվել մարդկանց կենդանի հրկիզումների, ջուրը նետելով խեղդելու միջոցով, և միայն կոտորածի անհրաժեշտության դեպքում նրանց քարանձավներում կուտակելով՝ կոտորածները հենց քարանձավներում իրականացնելով: Բազմաթիվ աղբյուրներ կան գոմերում, եկեղեցիներում հայերին հավաքելով հրկիզելու դեպքերի մասին: Ձեզ նրանց անունները պե՞տք են, պարոն Քոչարյան: Եթե այո՝ ասեք, մի նեղվեք, կուղարկեմ: Քարանձավներում կոտորածների պակաս նույնպես չկար:

Պարոն Տրուտո Արասը հանճարեղ էր, մաքուր գործ էր՝ այրում ես՝ հետքեր չկան: Բայց այ՝ պարզվեց, որ ջուրը գցելով խեղդելու առաջարկը այնքան էլ հաջող լուծում չէր: Արածանին, Եփրատը այնքան էին լցվել դիակներով, որ ջուրը վտանգավոր էր դարձել: Թունավորումները շատացել էին: Դա՝ կոտորածները դեռ նոր սկսած, մինչև հուլիս ամիսը: Իսկ առջևում դեռ այնքա՜ ն կոտորածներ կային:

1915թ. հուլիսի 1-ին Թալյաթ եւ Ջեմալ փաշա կոչվածները հեռագրով հրամայել էին դիակները գետերը գցելու փոխարեն թաղել: 1915-ի հուլիսի 3-ին այդ հեռագրին ի պատասխան Դիարբեքիրի վալին հեռագրել էր Թալիաթին՝ «Եփրատը շատ քիչ է մոտենում մեր վիլայեթին. հավանական է Եփրատով եկող դիակները Էրզրումի և Խարփութի վիլայեթներից են: Այստեղ մեռնողներին գցում են խուլ ու խոր անձավները կամ ավելի հաճախ այրում: Հազվադեպ է անհրաժեշտություն լինում դրանք թաղել»: Այսինքն արդարացել էր՝ «այդ մենք չէ, որ գետն ենք գցում, ուրիշներն են, մենք հնազանդորեն այրում ենք»:

Այդքան մարդ թաղելը հիրավի հեշտ գործ չէր, և ո՞վ էր դա անելու: Դրա համար նույնիսկ վճարող չկար: Իսկ ճանապարհներին նեխող դիակների գարշահոտը անտանելի էր և վտանգավոր: Չեմ ուզում Ջեր նուրբ հոգին վիրավորել այդ ծանրագույն տեսարաների նկարագրությամբ, պարոն Քոչարյան, դրանք իսկապես անմարդկային են: Մարդիկ են եղել, Տեր Զորի անապատներում կուտակված հայերի 500-ական խմբերին ամեն օր տարել են «մահվան ճամբար» և այնտեղ սպանել կացիններով: Ամեն օր: Հետո տուն են վերադարձել, հաց կերել (չգիտեմ՝ նախ լվացվե՞լ են, թե դա այնքան էլ կարևոր չի եղել), հավանաբար մի փոքր խաղացել իրենց երեխաների հետ պառկել՝ հանգստանալու, ուժեր հավաքելու:

Ուժ էր պետք, որովհետև առավոտյան գնացել են՝ այդ ամենը կրկնելու: Օրեր շարունակ: Ամիսներ շարունակ: Ականատեսներ կան: Ոմանց անուննել էլ գրել են:

Կարո՞ղ եք հաշվել, օրինակ, ամեն օր քարավաններով ամիսներ քայլած, տանջահար, սոված, հյուծված, ուժասպառ, վիրավոր հինգ հարյուր սպանված մարդը մեկ ամսվա մեջ ընդամենը 15.000 մարդ է:

Դուք 1.5 միլիոնի անուն եք ուզում: Իսկ եթե, օրինակ, 1.300.000 լինի՝ հարմա՞ր է: Իսկ եթե 1.700.000 լինի՞: Դիմանալու բան չի, պարոն Քոչարյան: Ցավակցում եմ, եթե Դուք հիմա սա կարդում եք: Եթե չցավակցեի՝ Ձեզ որոշ նյութեր կուղարկեի:

Բայց այ Տրուտո Արասը դիմացավ և նրա առաջ բացվեց Մուստաֆա Քեմալի կառավարությունում Արտաքին գործերի նախարարի պաշտոնին տանող ճանապարհը: Հավանաբար դիակներից ազատվելու դիվանագիտական լուծումը կիրառելու համար դիակների մասին հիշողությունից ազատելու գործում: Ինչպես երևում է՝ այս գործում նույնպես հաջողություն ունի: Կայսրությունները ներքին և արտաքին հիշողություն ձևավորելու քաղաքականության մեծ փորձ ունեն: Չնայած ոչ բոլորի հիշողությունն է «լվացվում»:

Ներեցեք, պարոն Քոչարյան, կարծեմ սխալ բառերով եք խոսում: Չէ՞ որ բառերը երբեմն իմաստ են պարունակում»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տեսանյութը դիտեցի. ո՛չ խուլիգանության, ոչ էլ որևէ այլ հանցակազմի նշույլ չկա. իրավապաշտպան

Հաջորդ գրառումը

Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած թանկարժեք ընթրիքին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ալիևն օկուպացված Արցախում հայտարարել է, որ «վտարել են թշնամուն և կառուցում են գեղեցիկ կյանք»

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025
Իրավունք

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025
Հաջորդ գրառումը

Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած թանկարժեք ընթրիքին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ալիևն օկուպացված Արցախում հայտարարել է, որ «վտարել են թշնամուն և կառուցում են գեղեցիկ կյանք»

28/10/2025

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է օկուպացված Արցախ: Գրավյալ Ջրականում Խորովլու գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ...

ԿարդալDetails

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025

Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր. կներես մեզ` անզորներիս

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական