Պարգև արքեպիսկոպոսը գտնվում է բժիշկների հսկողության ներքո և, պայմանավորված առողջական վիճակով, անկարելի է նրա ապահով վերադարձը հայրենիք. մամուլում տարածված լուրին արձագանքքելով՝ գրել է Եսայի քահանա Արթենյանը։
Նշենք, որ այսօր համացանցում շրջանառվում էր հոդված՝ «Պարգև սրբազանը սպասում է «Գրին-քարտի» վերնագրով, ինչը շահարկումների տեղիք է տվել, թե իբր Սրբազանն ուզում է օր առաջ հաստատվել ԱՄՆ-ում։
Մայր Աթոռից պարզաբանել են ու ներկայացրել իրականությունը.
«Պարգև արքեպիսկոպոսը գտնվում է բժիշկների հսկողության ներքո և, պայմանավորված առողջական վիճակով, անկարելի է նրա ապահով վերադարձը հայրենիք։ Սրբազան Հոր վաստակը Հայոց Եկեղեցու անդաստանում, հատկապես արցախյան ազատամարտում և անկախ Արցախի կայացման գործում նշանակալի է և անուրանալի։
Պետք է լինել արդարամիտ ու երախտագետ և անհնարինության պարագայում գեթ ձեռնպահ մնալ նման նյութերով մեր ժողովրդի կողմից սիրված և հարգված եկեղեցականին վարկաբեկելուց և նրա անձի հանդեպ նման տրամադրություններ ձևավորելուց։
Աղոթում ենք Սրբազանի շուտափույթ ապաքինման համար և սիրով սպասում Մայր Աթոռ նրա վերադարձին»։