Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Պատրոն Դավիթի» ընկերությունը 6 մլն դոլարով գնել է «Իլ-76» օդանավ, դրա գինն առնվազն քառակի ցածր է. Հակոբ Ճաղարյան

30/12/2020
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեր քաղաքացիական ավիացիան պատերազմին պատրաստ չէր, մինչդեռ ցանկացած երկիր, մանավանդ Հայաստանի պես շրջափակման մեջ գտնվող երկիրը, պարտավոր է ունենալ սեփական քաղավիացիա. կառավարությունը գնաց այլ՝ արտասահմանյան լոուքոսթ ավիաընկերություններին հրավիրելու ճանապարհով, որոնք ֆինանսավորվում են հենց կառավարության կողմից: Այս մասին  «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, ավիատոր Հակոբ Ճաղարյանը:

«Փոխվարչապետ Ավինյանը և քաղավիացիայի կոմիտեն ամեն ինչ արել են այս ոլորտը գլխովին ջախջախելու համար։ Այդ ծրագրին չխանգարելու նպատակով փակվել է երկու հայկական ավիաընկերություն։ Անցած տարի Հայաստանում գրանցված էր ինը օդանավ, պատերազմի նախաշեմին՝ 2020-ի օգոստոսին, ընդամենը մեկը, այսինքն՝ Հայաստանը պատերազմը դիմավորեց մեկ օդանավով, դա հանցագործություն է»,- ասել է ավիատորը:     

Ըստ Ճաղարյանի՝ մինչ Իսրայելից և Թուրքիայից բեռնատար օդանավերի ամենօրյա թռիչքներ էին տեղի ունենում դեպի Ադրբեջան, մեր քաղավիացիայի կոմիտեն մատնված էր անգործության. «Պետք էր վերականգնել ապօրինաբար փակված հայկական ավիաընկերությունները։ Մեր օդաչուները սահմանափակումների պատճառով կորցրին իրենց թռիչքները շարունակելու հնարավորությունը, գործող մոտ քսան օդաչուների կեսը զրկված էր թռիչքներ կատարելու իրավունքից, պետք էր վերականգնել նրանց իրավունքները։ Ի վերջո, պետք էր վերականգնել հայկական ինթնաթիռների գրանցումը»:

Վարչապետի նախկին խորհրդականի պնդմամբ՝ պատերազմի ընթացքում հայ օդաչուներն իրենց թռիչքները կատարել են անվճար, ավիաընկերությունների սեփականատերերը ևս որևէ փոխհատուցում չեն պահանջել. «Փոխվարչապետ Ավինյանն ասում էր՝ այդ ինչ քաղավիացիա ենք ունեցել, որ ինչ էլ կորցնենք։ Դա այդպես չէ։ ԵՄ սև ցուցակով հայկական օդանավերի մուտքն արգելվեց Եվրոպա, նաև Իսրայելը մերժեց մեր ավիաընկերություններին։ Տխուր է, երբ փոխվարչապետը չի տիրապետում իրավիճակին։ Կոռուպցիոն գործարքների պատասխանատուների շրջանակը հստակ է՝ Նիկոլ Փաշինյան, Տիգրան Ավինյան, Սուրեն Պապիկյան, Տաթևիկ Ռևազյան»:

Հակոբ Ճաղարյանի պնդմամբ՝ պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի սկզբին, Դավիթ Գալստյանին՝ «Պատրոն Դավիթին» պատկանող օֆշորային ընկերությունը 6 մլն դոլարով գնել է «Իլ-76» տրանսպորտային օդանավ՝ ՀՀ բեռներ տեղափոխելու նպատակով. «Դեռևս 6 տարի առաջ այդ օդանավը վաճառվել էր ընդամենը 1,5 մլն դոլարով, այսինքն՝ քառակի պակաս գնով։ Դրա շարժիչներից մեկն անսարք է, մյուս երկուսը ևս ամբողջապես սարքին չեն։ Մեր ՊՆ-ն երեք «Իլ-76» ունի, դրանց վերագրանցումը քաղաքացիական ռեեստրում մի քանի ժամվա հարց է։ Այդ գումարով երկու «Էյրբաս-300» կարելի էր գնել»:

Վարչապետի նախկին խորհրդականի պնդմամբ՝ ԱԺ-ն 2019-ի դեկտեմբերին ապօրինաբար է փոխել հարկային օրենսդրությունը, որով որոշ ավիաընկերությունների ազատել է օդի տուրքից: «Պատգամավորները նույնիսկ չգիտեն, որ օդի տուրքն ուղևորն է վճարում, ոչ թե ավիաընկերությունը։ Այս որոշման դեմ բողոք-նամակ է ուղարկել Օդանավակայանների միջազգային խորհուրդը»,- ամփոփել է Հակոբ Ճաղարյանը:

News.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տոնական օրերին ևս դեպի Արցախ ուղևորվող երթուղայիները կաշխատեն նույն ռեժիմով

Հաջորդ գրառումը

«Աչքերից երբեմն արցունքներ են հոսում»․ Շուշիում վիրավորված Սերգեյն օգնության կարիք ունի

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանկերից տրված վարկերի ընդհանուր ծավալը 7 տրիլիոն 265 մլրդ դրամ է. մինչև 250 հազար դրամ անհուսալի սպառողական վարկեր ունի 136. 511 մարդ

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Մենք բոլորին վերաբերվում ենք Էջմիածնական վեհությամբ». Ասողիկ աբեղա Կարապետյան

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի նպատակն ակնհայտ է․ ներսից մեղմել Մայր Աթոռի դիմադրողականությունը և թույլ չտալ, որ Վեհափառը դառնա հասարակական համախմբման առանցք. Սուրենյանց

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանցի սահմանապահները ստուգում են հայ զինվորներին, թույլ են տալիս վերցնել միայն 2 պահեստատուփ և 2 օրվա հաց

19/11/2025
Հաջորդ գրառումը

«Աչքերից երբեմն արցունքներ են հոսում»․ Շուշիում վիրավորված Սերգեյն օգնության կարիք ունի

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական