Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պատրաստ ենք նաև որոշակի պարզեցումների, մանավանդ, եթե խոսքը տրանզիտի մասին է և ոչ թե ընդհանրապես միջազգային կանոնների շրջանցման. Փաշինյան

31/01/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանն ասում է՝ եթե Հայաստանի տարածքով չլինի անցումը, մենք Իրանի տարածքով կգնանք. մենք էլ ասում ենք՝ այն պայմանները, որ Իրանն առաջարկում է, այդ նույն պայմաններով մենք էլ ենք պատրաստ առաջարկել այդ անցումը։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանի նախագահի պատկերցմամբ անխոչընդոտ անցումը պետք է լինի առանց ստուգումների անցում:

«Ընդհակառակը, քանի որ մենք էլ հետաքրքրություն ունենք, որովհետև մենք էլ ենք ուզում, որ ճանապարհներ օգտագործենք, մենք պատրաստ ենք նաև որոշակի պարզեցումների, մանավանդ, եթե խոսքը տրանզիտի մասին է և ոչ թե ընդհանրապես միջազգային կանոնների շրջանցման:

Ես վստահ չեմ, որ մենք տրանզիտի կանոնները հանրային առումով շատ լավ գիտենք, որովհետև տրանզիտը ինքնին հսկողության շատ մեծ բաներ չունի: Ուրիշ բան է, որ քո երկիր ներմուծում են, ուրիշ բան է, երբ որ քո երկրով ուղղակի անցնում են։ Երկու դեպքում է կա որոշակի հսկողություն, բայց այդ հսկողությունների միջև սարերի և ձորերի տարբերություն կա։ Եվ մենք ասում ենք, որ Հայաստանի իրավազորությունը պետք է աշխատի։ Ի՞նչ բանաձևերով, այդ բանաձևերը մենք նաև առաջարկում ենք, որ հաշվի առնի նաև դիմացինի ընկալումները»,-նշեց Փաշինյանը։

Փաշինյանը նաև օրինակ բերեց. «Դուք հիմա, երբ ձեր տնից դուրս եք գալիս, գնում եք աշխատանքի, դուք գնում եք անխոչնդոտ, բայց դա չի նշանակում, որ դուք ՀՀ օրենսդրությունը շրջանցելով կամ արհամարելով եք Ա կետից Բ կետը տեղափոխվում: Ձեր գնալ գալը անխոչնդոտ է, բայց դուք շարժվում եք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Որևէ մեքենա, որ երթևեկում է, երթևեկում է անխոչնդոտ, բայց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Իրանից, երբ որ մեքենա գալիս Հայաստանով գնում Վրաստան, գնում է անխոչնդոտ։ Ո՞վ է խոչընդոտում իրենց։ Խոչընդոտն այն է, որ չես թողնում գնա»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քննարկվել են ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցեր․ ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

Հաջորդ գրառումը

Սրա մանկապարտեզային կրուտիտները մեր պետությունը քանդելու են. Շարմազանով

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հովհաննավանքի պատարագներն այդ գործընթացի մի մաս են կազմում. Հարությունյանը՝ Գարեգին Բ-ին հեռացնելու մասին

29/10/2025
Նորություններ

Կարծում եմ, որ Անկախության հռչակագրում կան որոշակի խնդիրներ. վարչապետի աշխատակազմի ղեկավար

29/10/2025
Նորություններ

Կտրիճ Ներսիսյանին հանդիպել եմ 2020–ին. ու շատ վատ տպավորություն եմ ստացել». Արայիկ Հարությունյան

29/10/2025
Նորություններ

Ինչո՞ւ Ձեր՝ դասախոս եղած ժամանակ որևէ ՀՀԿ-ականի երեխա Ձեր ընդդիմադիր դասախոսությունները չի նկարել և չի փոխանցել ռեկտորին. հարց Արայիկ Հարությունյանին

29/10/2025
Հաջորդ գրառումը

Սրա մանկապարտեզային կրուտիտները մեր պետությունը քանդելու են. Շարմազանով

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական