Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Ֆրանսիայի հետ կա ծրագիր, որի վրա դեռ աշխատանքներ են տարվում, և ինքը հույս ունի, որ մոտ ապագայում ամեն ինչ կհամաձայնեցվի։
Փաշինյանը նշեց՝ խոսքը ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին է և հույս հայտնեց, որ փաստաթուղթը կստորագրվի։
Նա միաժամանակ ընդգծեց, որ արդեն իսկ ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը շարժել է ԱՄՆ-ի հետ Հայաստանի համագործակցության նկատմամբ հետաքրքրությունը։
շշ«Եվ մենք ողջունում ենք դա և ցանկանում ենք համագործակցությունը ձևավորել այնպես, որ այն լիարժեք և փոխադարձաբար համապատասխանի այն տրամաբանությանն ու շրջանակներին, որոնք մենք ունենք ԱՄՆ-ի հետ», -ասաց Փաշինյանը։