«Վայքի գյուղերի լեռներում խոշոր հրդեհ է բռնկվել։
Ձգվում է կիլոմետրերով։ Ծուխը երեւում է անգամ մեծ հեռավորությունից։
Գյուղացիներն ասում են` հրդեհը հաջորդել է ուժեղ պայթյունի ձայնին։
Ի՞նչ է պայթել` չեմ փոխանցում լսածս։ Եթե հաստատում է, թող Պն-ն հաստատի։ Կամ հերքի։
Բայց սա արդեն թշնամու նոր թիրախ է։
Հրդեհը սկսվել է Մարտիրոսից Խնձորուտ տարածքում` Լվիս կոչվող հանդամասից, տարածվում է դեպի Փոռ եւ Ազատեկ գյուղեր, Ախաչ կոչվող տարածք։
Տեղում հրդեհաշիջման ակտիվ աշխատանք է ընթանում»,- պատմել է ականատեսը և հրապարակել հրդեհվող տարածքի լուսանկարները։