Այս ընտրական գործընթացում Փաշինյանի գրեթե յուրաքանչյուր պիտակավորում՝ հասցեագրված ընդդիմությանը, բումերանգի օրենքով շրջվում է հենց նրա դեմ:
«Պատերազմի կուսակցություն» որակումը տիպիկ է հենց Փաշինյանի համար ու ոչ միայն անցյալի իմաստով:
Փաշինյանի իշխանության քաղաքականությունն աննախադեպ ճգնաժամ է հարուցել հայ-ռուսական հարաբերություններում:
Եվ իսկապես նման իշխանության վերարտադրությունը հունիսի 7-ին անդառնալի վտանգավոր հետևանքներ կարող է հարուցել Հայաստանի անվտանգային համակարգի, տնտեսության համար:
Ո՛չ ասենք Փաշինյանի ղեկավարած «Պատերազմի կուսակցությանը»՝ ուկրաինական մոդելի կրկնությունից խուսափելու համար:
Սուրեն Սուրենյանց, քաղաքագետ, պատմաբան









