Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պատերազմ՝ ընդդեմ Հայաստանի

24/02/2021
- Նորություններ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2018 թվականին իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը չհայտարարված պատերազմ է վարում Հայաստանի Հանրապետության, պետության դեմ։ Թեև այդ պատերազմում նա շոշափելի հաջողություններ է արձանագրել նաև մինչև 44-օրյա պատերազմն ու խայտառակ կապիտուլյացիայի կնքումը, այդուհանդերձ պետության դեմ պատերազմում Նիկոլ Փաշինյանի քայլերը վերջնականացել են հատկապես պատերազմի ընթացքում ու դրանից հետո։ Պատերազմի ընթացքում ու պատերազմի միջոցով Նիկոլ Փաշինյանը ոչնչացրեց պետության առանցքային ինստիտուտներից մեկը՝ բանակը։ Բանակի հեղինակազրկումն ու պատվազրկումը սկսել էր շատ ավելի վաղ, պատերազմն ընդամենը դարձավ բանակի վերացման վերջակետը։

Նույնը Նիկոլ Փաշինյանն արել է նաև իրավապահ մարմինների հետ․ ոստիկանությունն այսօր վերածվել է անհաշվելի շարքերով Նիկոլ Փաշինյանի աշխատավայրն ու կեցավայրը պաշտպանողի: Ոստիկանության հեղինակությունը նույնպես հասցվել է անթույլատրելի ցածր կետի։

Դատական համակարգի դեմ պատերազմը Նիկոլ Փաշինյանը սկսել է իշխանության գալու առաջին իսկ օրվանից և շարունակում է մինչև այսօր։ Դատարանները դեռևս դիմադրում են, սակայն իշխանության պահպանման դեպքում նա ավարտին է հասցնելու նաև դատական համակարգի կազմաքանդումն ու ծառայեցումն իր իշխանության պահպանմանը։

Ահա այս համատեքստում՝ պետությանը, պետական ինստիտուտներին հայտարարված պատերազմի համատեքստում, Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ է եղել նաև անվտանգության համակարգի մյուս կառույցի՝ Ազգային անվտանգության ծառայության կազմաքանդմանը։ Այն, ինչ վերջին օրերին այդ մարմինը անում էր «ֆեյք բռնելու գործով», ԱԱԾ-ի հեղինակությունը վերջնականապես հողին հավասարեցնելու օպերացիա էր, որում Նիկոլ Փաշինյանը կրկին շոշափելի հաջողություններ արձանագրեց։ Առանց այդ էլ նորմալ համբավ չունեցող ԱԱԾ-ն այլևս դարձել է մեմերի ու անեկդոտների առարկա։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանն իրար հետևից հաջողություններ է արձանագրում պետական ինստիտուտների, իմա՝ պետության դեմ հայտարարված պատերազմում։ Նրա հաջորդ թիրախը լինելու է հասարակությունը, որն առանց պետական ինստիտուտների առկայության՝ դառնալու է էլ ավելի խոցելի թիրախ։

Նիկոլ Փաշինյանն իրականում հակահամակարգային կերպար է․ նա գիտակից կյանքում, լրագրողական աշխատանքում կարիերա է արել՝ համակարգերի դեմ տարիների, տասնամյակների հետևողական պայքարի շնորհիվ։ Հիմա նա հնարավորություն է ստացել պայքարել համակարգերի դեմ՝ լինելով համակարգի գագաթում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Արգենտինայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարան

Հաջորդ գրառումը

«Ավելի քան 200 երկրներ դեռ չեն օգտագործել ոչ մի չափաբաժին պատվաստանյութ»

Համանման Հոդվածներ

Միջազգային

Թուրքիան պատրաստ է Ստամբուլում հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներին. Ֆիդան

01/11/2025
Նորություններ

Հիմա ՆԳՆ-ում, Ոստիկանության ծառայության մեջ, ընդհնարապես ՀՀ կյանքում մեզ համար նոր և անծանոթ տեսարաններ են բացվում. Փաշինյան

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե մի օր Երևանից լսեք Ադրբեջանի առաջնորդի ելույթը, իմացեք, որ Իլհամ Ալիեւը Կովկասը վերադարձրել է Պետրոս Առաջինից. ադրբեջանցի պատգամավոր

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ով էլ լիներ այսօր Հայոց կաթողիկոս՝ Խրիմյան Հայրիկը, թե Ներսես Մեծը կամ Սահակ Պարթևը, խունտան դիմելու էր նույն քայլերին, որովհետև թիրախը կաթողիկոսը չէ, այլ ԵԿԵՂԵՑԻՆ

01/11/2025
Հաջորդ գրառումը

«Ավելի քան 200 երկրներ դեռ չեն օգտագործել ոչ մի չափաբաժին պատվաստանյութ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական