Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Պառկացրեք գետնին, նստեք մեջքին և նոր ձեռնաշղթան գցեք,որ բոլորը տեսնեն»

04/09/2020
- Նորություններ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ոստիկանական համակարգից իր ֆեյսբուկյան գրառման համար հեռացված Հայկ Սարգսյանը իր նոր գրառմամբ անդրադարձել է Ոստիկանությունում ստեղծված իրավիճակին։

“Հարգելի՛ հայրենակիցներ, վերջերս, ինձ հետ տեղի ունենած իրադարձությունները լուսաբանելու արդյունքում, շատերը հայտնեցին իրենց դրական կարծիքն ու աջակցությունը իմ հանդեպ, ոմանք էլ ինձ փորձեցին կապել նախկին իշխանությունների հետ, և հատուկ այդ մարդկանց համար հիմա կբերեմ իրական օրինակներ, կկատարեմ համեմատական վերլուծություն՝ ոստիկանությունը նախկին և ներկա իշխանությունների օրոք, և եզրակացությունները կթողնեմ ձեզ:

Ոստիկանությունը միշտ պահպանել և պաշտպանել է ՀՀ օրենքն ու քաղաքացուն, այլ է, որ նրանց կազմում, թե’ նախկինում, թե’ ներկայում, եղել են ու կան սրիկաներ, ովքեր նախկինում ծածկել էին իրենց դեմքը դիմակով, և որոշները ցուցադրեցին իրենց իրական դեմքը նոր իշխանությունների օրոք։

*Սակայն նախկին իշխանության օրոք երբեք չի եղել հրաման՝ որևէ քաղաքացու <ծեծելու>, մինչդեռ որոշ ոստիկաններ սեփական դաժանությունը բարդել են նախկին իշխանության վրա,որոշները, լինելով հրամանատար, տվել են նման հրաման՝ իրենք իրենցից հորինելով, ոմանք կատարել են այն, ոմանք էլ՝ անտեսել (սխալ կադրային քաղաքականության արդյունք):

*Բայց ներկա իշխանության օրոք՝ Արման Սարգսյանի ղեկավարած ոստիկանությունում, բառացի եղել է այսպիսի հրաման` «Պառկացրեք գետնին, նստեք մեջքին և նոր ձեռնաշղթան գցեք,որ բոլորը տեսնեն» և կրկին, ոմանք կատարել են, ոմանք՝ ոչ։ Հիմա գնահատեք ինքներդ, ո՞րն է ավելի ժողովրդավար կառավարություն:

*Կան դեպքեր, որ նույնն են թե’ նախկինում, թե’ հիմա, դա Անշնորհակալությունն է. առանց չափազանցնելու ՝ եղել է ծառայություն,որի ընթացքում անձամբ Ես 4 կորած երեխա եմ գտել, չեմ ուզում անգամ պատկերացնել՝ ինչ կլիներ, եթե նրանց ես չգտնեի, չեմ փորձել պարծենալ դրանով, անգամ չեմ խոսել դրա մասին։ Ոչ ոք չի ասել շնորհակալություն և ոչ ոք չի պարգևատրել ինձ դրա համար։

*Մյուս կարևոր պարբերությունը «աշխատավարձի բարձրացումն» է, որը կեղծիք է, ընդամենը տարեկան 4 անգամ տրվող պարգևատրումը գումարել են իրար և բաժանել 12 ամսվա, ինչն էլ կազմել է «ավելացված աշխատավարձը», որի պատճառով ոստիկանները պարգևատրում այլևս չեն ստանում,միայն ստանում են որոշակի գումար՝ ամսվա վերջում, ըստ զբաղեցրած պաշտոնի և կոչման. ինչքան բարձր է պաշտոնը, այնքան բարձր պարգևավճար են ստանում։Արձակուրդ մեկնելիս կամ բուժում ստանալիս դա էլ չեն ստանում։

*Թույլ կամային հատկություններով ծառայողներին (հիմնականում իգական սեռի) օգտագործել որպես ինֆորմացիայի աղբյուր՝ ի դեմ համածառայակիցների, որը մասամբ եղել է նաև նախկին իշխանությունների օրոք, բայց ոչ այս աստիճան: Այս երևույթը հիմնականում իրականացվում է պետին կեղծ հայհոյելով, որի ընթացքում «ստուգվում է » համածառայակցի ռեակցիան և դրա մասին տեղեկացվում պետին:

*Եվ ամենակարևոր կետը՝ «ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ» համակարգի ներսում: Այն է՝ ծառայության ընթացքում` միայն սահմանված ժամերին և թույլտվությամբ, սնվելու և սեփական կարիքների համար հնարավորության, ծառայության ընթացքում հանգստանալու իրավունքի բացակայություն (նստելն արգելվում է,ինչ-որ անձի քմահաճույքով,նստելու դեպքում՝ գրել բացատրագիր),որը, միանշանակ, չի եղել նախկինների օրոք:

Հիմա դուք ինքներդ տվեք արդարացի գնահատական: Պարզաբանումը գրված է իմ ձեռքով, իմ բառերով, իրականություն է, ինչի համար ստորագրում եմ”:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կարանտնի պարտադրանքներն ու տույժերը

Հաջորդ գրառումը

Ռուսաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին պատասխանել է Ալեն Սիմոնյանը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հրանտ Մարգարյանին հրազենային վիրավորումով տեղափոխել են հիվանդանոց. վիճակը ծայրահեղ ծանր է

25/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեր Սարգիսը պետք է կիրակի օրը Հովհաննավանքում պատարագ մատուցեր, բայց նույն ժամին նրան կանչել են հարցաքննության

25/10/2025
Նորություններ

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025
Նորություններ

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025
Հաջորդ գրառումը

Ռուսաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին պատասխանել է Ալեն Սիմոնյանը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հրանտ Մարգարյանին հրազենային վիրավորումով տեղափոխել են հիվանդանոց. վիճակը ծայրահեղ ծանր է

25/10/2025

Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար...

ԿարդալDetails

Տեր Սարգիսը պետք է կիրակի օրը Հովհաննավանքում պատարագ մատուցեր, բայց նույն ժամին նրան կանչել են հարցաքննության

25/10/2025

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական