Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Պապ թագավորի «իրական Հայաստանը». Արսեն Հակոբյան

23/05/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ վարչապետը պատմական զուգահեռներ բերելիս հաճախ նշում է Պապ թագավորի մասին, նաև՝ որպես իրեն համար ընդօրինակելի կերպար։ Բայց ինչ համեմատության եզրեր կարող են լինել, կամ որո՞նք են դրանք այդքան էլ պարզ չէ – 2018 առ այսօր  ՀՀ վարչապետի և ընդամենը 4 տարի․ (370-374թթ․) կառավարած Պապ թագավորի միջև։

Պապը գահը ժառանգել է բզկտված ու պարսիկների կողմից օկուպացված երկրում, այն էլ մի կերպ, չափազանց ծանր պայմաններում։ Նման իրավիճակում Պապը վերականգնում է հայկական բանակը՝ հասցնելով 100․000։ Այդ իմաստով, հայոց թագավորը  ներկա որոշակի շրջանակների կողմից կարող է բնութագրվել՝ որպես «միլիտարիստ», քանի որ հայկական բանակի լեգիտիմության խնդիրը չէր կապում պարսիկների համաձայնության հետ։ Պապը նաև «ռևանշիստ» էր բառի բուն իմաստով, նա ոչ միայն վերականգնեց Մեծ Հայքի կորսված տարածքներն ու պարսիկներին դուրս շպրտեց երկրից, այլև հայկական զորքը Պապի ու սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ, ուղղակի նաև վրեժ էր լուծում անարգված ու սպանված Փառանձեմ թագուհու, Արշակ Բ թագավորի և սպարապետ Վասակ Մամիկոնյանի համար՝ վարվելով նույն կերպ պարսիկ հրամանատարների ու իշխանների հետ՝ տիկ հանելով։ Փավստոս Բյուզանդն ասում է, որ սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը այդ կերպ վարվեց 600 պարսիկ ավագների հետ և ուղարկեց Պապին  ի հատուցումն։

Միգուցե, ներկա իշխանության համար Պապի կերպարը ինչ-որ տեղ դերակատար է Եկեղեցու հետ ունեցած հարաբերությունների պատճառով, ու նաև այն, որ այդ իսկ պատճառով Փավստոս Բյուզանդի մոտ ոչ միանշանակ է  նա ներկայացվում։ Սակայն, ոչ միանշանակությանը վերաբերում  է կերպարի որոշ նրբերանգներին, ոչ թե ամբողջական գործունեությանը։ Ի վերջո, հաղթանակների, «ռևանշի» ու Հայքի միավորման մասին հենց Փավստոսը/Եկեղեցին է ասում և Պապ-Եկեղեցի հարաբերությունները այլ պատճառա-հետևանքային տիրույթում էին։

Ինչևէ, ներկա իշխանության գաղափարախոսների համար այստեղ էլ է հիասթափություն սպասվում, քանի Պապի ամբողջական կերպարի ու գործունեության մասին, մենք իմանում ենք 18-րդ դարի վերջերից սկիզբ առած քննական պատմության միջոցով, որը, ըստ Հայաստանի վարչապետի, գրված է «կայսրության» կամ «կայսրությունների» թելադրանքով համարյա թե «գործակալների» կողմից, և առ այսօր մենք պատմություն գրել չգիտենք»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մի վնասիր` «Do no harm»

Հաջորդ գրառումը

Ձեր պաշտոնի մարդուն հարիր չէ Հայ եկեղեցու վերաբերյալ ԱԺ ամբիոնից հանդես գալ նման խոսույթով. Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում, այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

Ձեր պաշտոնի մարդուն հարիր չէ Հայ եկեղեցու վերաբերյալ ԱԺ ամբիոնից հանդես գալ նման խոսույթով. Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական