Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պաշտոնական վիճակագրության վերջին ամիսների ցուցանիշները վկայում են, որ մեր տնտեսության վերականգնման դինամիկան դանդաղում է. վերլուծություն

04/10/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ութ ամիսների տվյալներով, 4,9 տոկոսանոց աճը տեղի է ունեցել անցած տարվա 6,4 տոկոս անկման ֆոնին։

Այս ցուցանիշներից դժվար չէ հասկանալ, թե կառավարությանը որքանով է հաջողվել վերականգնել տնտեսությունը։ Դրանք ցույց են տալիս, որ դեռևս շատ անելիքներ կան՝ նույնիսկ անցած տարվա կորցրածն ամբոջությամբ հետ բերելու համար։ Դինամիկ զարգացումների մասին, որ հաճախ լսում ենք իշխանության ներկայացուցիչներից, նույնիսկ անիմաստ է խոսել։

Մեր տնտեսությունը 2 տարվա կտրվածքով շարունակում է անկումային լինել։ 2021թ. 8 ամիսների տվյալներով՝ առաժմ չենք հասել 2019թ. մակարդակին։

Ահա այսպիսի տեմպերով է վերականգնվում մեր տնտեսությունը։ Պատահական չէ, որ միջազգային ու տեղական ֆինանսական կազմակերպությունների բոլոր կանխատեսումներով, տնտեսության լիարժեք վերականգնում այս տարի մեզ չի սպասվում։ Հաջորդ տարի ևս շարունակելու ենք պայքարել՝ 2020թ. տնտեսական ճգնաժամի կորուստները հետ բերելու համար։

Ավելին, պաշտոնական վիճակագրության վերջին ամիսների ցուցանիշները վկայում են, որ մեր տնտեսության վերականգնման դինամիկան դանդաղում է։ Չենք կարողանում բարձր աճ ապահովել անգամ նախորդ տարվա խորը անկման նկատմամբ։

Հրապարակված օպերատիվ տվյալներով՝ նախորդ տարվա երկնիշ անկման համեմատ՝ այս տարվա օգոստոսին տնտեսական ակտիվության աճը կազմել է ընդամենը 2,3 տոկոս։

Սա վերջին ամիսների վատագույն ցուցանիշն է, որն արձանագրվել է։ Դրա վրա էական ազդեցություն է թողել հատկապես արդյունաբերությունը։

Արդյունաբերության մեջ օգոստոսին անկում է գրանցվել՝ նախորդ տարվա օգոստոսի համեմատ։ Անկումը կազմել է 5,2 տոկոս։ Անցած տարվա օգոստոսին ևս արդյունաբերությունն անկումային էր։ Ճիշտ է, այն ժամանակ անկումն ավելի փոքր էր՝ 1,8 տոկոս։ Ու այդ անկման դիմաց այս տարվա օգստոսին արդյունաբերությունը կրկին անկում է ունեցել, այն էլ՝ ավելի խորը։

Թե ո՞րն է եղել դրա պատճառը, դեռ առիթ կլինի ասելու, երբ կհրապարակվի ոլորտի ցուցանիշների բացվածքը։ Բայց հաշվի առնելով նախորդ շրջանի դրսևորումները, կարելի է եզրակացնել, որ անգամ հանքարդյունաբերությունն այլևս ի վիճակի չէ զսպել տնտեսության իրական հատվածի անկումը։ Մինչև այժմ էլ արդյունաբերության աճը նստած է եղել ընդերքի վրա։ Միայն դրա հաշվին է հաջողվել տարվա կտրվածքով որոշ աճ ապահովել։ Մյուս ճյուղերում և հատկապես մշակող արդյունաբերության մեջ պահպանվում է անկումային իրավիճակը։

Օգոստոսին արձանագրված միտումներից հետո սեղմվել է նաև արդյունաբերության ոլորտի աճը։ Եթե 7 ամսում այն կազմել էր 2,1 տոկոս, ապա 8 ամսվա արդյունքը 1 տոկոս է։

8 ամսում արդյունաբերությունն աճել է ընդամենը 1 տոկոսով, այն էլ, ինչպես նշեցինք, հիմնականում ընդերքի շահագործման ծավալների ավելացման ու միջազգային շուկաներում մետաղների գների բարձրացման հաշվին։ Եթե այս գործոնները չլինեին, այդ 1 տոկոս աճն էլ չէր լինի։

Արդյունաբերության մյուս հիմնական հատվածները, անցած տարվա անկումից հետո, շարունակում են անկում գրանցել, ինչը խիստ մտահոգիչ է։ Դա նշանակում է, որ տնտեսությունն ավելի ու ավելի է նստում ընդերքի վրա։ Մյուս ճյուղերում զարգացում ու առաջընթաց չկա։ Մի բան էլ հետ ենք գնում։

Դեռ ամիսներ առաջ էկոնոմիկայի նախարարը փորձում էր տպավորություն ստեղծել, որ շինարարությունը մի այլ կարգի է դուրս գալիս ճգնաժամից։ Այնինչ, վերջին ամիսներին տեսնում են, որ շինարարության աճը գրեթե դադարել է։

Մայիսին այն կազմեց՝ 0,5, հունիսին՝ 1,3, հուլիսին՝ 2,2, իսկ օգոստոսին՝ 2,3 տոկոս։

Նշված բոլոր ամիսներին նախորդ տարի ունեցել ենք շինարարության անկում, երբեմն՝ շատ խորը. մայիսին անկումը կազմել էր 27 տոկոս, հունիսին՝ 23 տոկոս, հուլիսին՝ 20 տոկոս, իսկ օգոստոսին՝ 5,3 տոկոս։ Այսպիսի անկումից հետո շինարարության աճն ամսական հազիվ 1-2 տոկոսի սահմաններում է։

Թերևս, դա է պատճառը, որ շինարարության ոլորտում մի պահ նկատվող բարձր աճը գնալով սեղմվում է։ Ութ ամսվա արդյունքը 7,3 տոկոս է՝ անցած տարվա 19 տոկոս անկումից հետո։

Շինարարության աճի դինամիկան ավելի վաղ այսպիսին էր. առաջին կիսամյակում աճը հասնում էր գրեթե 11 տոկոսի։ Դրանից առաջ ավելի բարձր էր՝ հունվար-ապրիլին նույնիսկ 20 տոկոս էր։ Այդ 20 տոկոսից հիմա քիչ բան է մնացել։

Աճի տեմպը վերջին 3-4 ամիսներին գրեթե 3 անգամ ընկել է։ Զարմանալի չէ, որ շինարարության հետ կապված կառավարության անդամների նախկին ոգևորությունը վաղուց մարել է։ Շինարարության հրաշքը, ինչպես շատ ու շատ այլ դեպքում, չկայացավ։ Դա ընդամենը որոշ պաշտոնյաների իրականությունից կտրված երևակայության արդյունք էր։ Մարդկանց թվում է, թե կեղծ ազդակներով կարելի է տնտեսություն զարգացնել։

Նախորդ տարվա անկման ֆոնին որոշակի աճ է եղել առևտրի և ծառայությունների ոլորտներում։ Բայց այդ աճերն էլ անհամեմատ ավելի փոքր են, քան նախորդ տարվա անկումն էր։

Օգոստոսին ներքին առևտուրն ավելացել է 5 տոկոսով. անցած տարվա նույն ամսին անկումը 15 տոկոս էր։

Ծառայությունների դեպքում անկումն անցած տարի գրեթե 20 տոկոս էր, այս տարվա աճը՝ 11 տոկոս։

Երկու ոլորտում էլ 8 ամսվա արդյունքներով աճ կա, բայց կրկին ավելի ցածր, քան անցած տարվա անկումն էր։ Մի դեպքում՝ աճը 7,1, մյուս դեպքում՝ 5,3 տոկոս է։ Անցած տարվա 8 ամսում առևտրի անկումն ավելի քան 19 տոկոս էր, ծառայություններինը՝ 11 տոկոս։

Աճել է արտաքին առևտուրը։ Ավելացել է՝ ինչպես արտահանումը, այնպես էլ ներմուծումը՝ պայմանավորված հիմնականում 2 գործոնով. ներմուծման աճին նպաստել է գնաճը, արտահանման աճին՝ մետաղների միջազգային շուկաներում ձևավորված բարձր գները։ Երկուսն էլ անկայուն գործոններ են, որոնք կապված չեն տնտեսության զարգացումների հետ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանական և ադրբեջանական կողմերը զորավարժությունները ուղղակիորեն կապում են Սյունիքի շուրջ ձևավորված իրավիճակի հետ

Հաջորդ գրառումը

Պատրաստ եմ մեր բոլոր քարտեզներն ինձ հետ տանել և Ադրբեջանի նախագահին կոչ եմ անում իր հետ բերել բոլոր գերիներին. վարչապետ

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ․ «Ժողովուրդ»

30/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հանրային հեռուստաընկերությունը, կորցնելով իր անկախ գործելու հիմնական առաքելությունն ու կոչումը, վեր է ածվել իշխանությունների շահերը սպասարկող քարոզչամիջոցի. հայտարարություն. Հայկ Դեմոյան

30/10/2025
Նորություններ

Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել

30/10/2025
Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Հաջորդ գրառումը

Պատրաստ եմ մեր բոլոր քարտեզներն ինձ հետ տանել և Ադրբեջանի նախագահին կոչ եմ անում իր հետ բերել բոլոր գերիներին. վարչապետ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական