Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պայքարելը նորաձև՞ չէ. Վահե Հովհաննիսյան

21/03/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատմության հեգնանք է. մեր պետությունը ձևավորվել է «Պայքար, պայքար մինչև վերջ» կարգախոսով, և այսօր մարման շեմին է՝ առանց որևէ պայքարի։

Երեկ մի ազդեցիկ ՔՊ-ական մեծ խումբ լրագրողների ներկայությամբ վիրավորեց կին լրագրողի։ Բնական ռեակցիան պետք է լիներ բոլոր լրագրողներով այդ անձի հետ բրիֆինգի դադարեցումը, ի համերաշխություն, և լրատվամիջոցների հետագա միասնական որոշումը՝ բոյկոտել այդ անձին։ Սա մինի պայքարի դրվագ էր։

Ստամբուլի քաղաքապետի ձերբակալումից հետո Թուրքիայի հասարակությունը հեղեղեց խոշոր քաղաքների փողոցները, իսկ հիմնական ընդդիմադիր խմբակցությունը տապալեց խորհրդարանի աշխատանքը՝ շրջափակելով ամբիոնը։

Հազար պատճառ կարող ենք բռնել, որ արժանապատվության մղումով դուրս չգանք փողոց։ Արցախ հանձնելուց մեկ շաբաթ առաջ ու մեկ շաբաթ հետ այս ԱԺ-ն հանգիստ աշխատել է, և սա խարան է։ Առանձին պատգամավորների անհատական ու անկեղծ ըմբոստությունը գնահատելի է, բայց պատմական խոշոր պատկերը չի փոխելու։

Պայքարողների խումբն այնքան է զտվել ու բյուրեղացել, որ զարմանում ես, երբ նոր դեմքեր ես տեսնում։ Ոստիկանության բաժանմունքում խոշտանգված տղայի իրավունքների համար, Բաքվում պահվող գերիների համար, լրագրողի իրավունքների համար. նույն ակտիվն է՝ համառ, չկոտրվող, փոքրաթիվ։ Բայց ինչի՞ մասին եմ խոսում, եթե Արցախի շրջափակման ժամանակ մենք ըստ էության չենք պայքարել։ Սա մնալու է մեր խարանը։ Եվ շատերի լռությունը մեծապես նպաստեց պայքարի մթնոլորտի դեգրադացմանը և պայքարի թիրախի լղոզմանը։

Բաքվում պահվող մեր հայրենակիցների համար մենք իրականում պայքարո՞ւմ ենք։

Ընդհանրապես պետք է ճշտել, թե ինչ ասել է պայքար, և ի´նչ է պետք դրա համար։

Իմ ընկալմամբ՝ պայքարը խնդիրը հստակ ձևակերպելն է և դրան հասնելու համար հստակ ջանք թափելը։ Պայքարի համար շատ կարևոր են ազնվությունը, կամքը և խելքը։

90-ականների լիդերները Հայաստանում և Արցախում իսկապես պայքարել են ու նաև՝ այս որակներով։

Ժամանակն է պարզ ասելու, որ հակաիշխանական պայքարի ֆորմատներից այնքան անմիտ ու վտանգավոր բաներ են հնչել և հնչում, որոնք որևէ կերպ չէին (չեն ) կարող հաջողության բերել։

Ժամանակն է ընդունել, որ մեր վերջին 5-6 տարիների պայքարում հաճախ է եղել, որ հարթակը, հրապարակը և հրապարակի տարբեր հատվածներ ունեցել են տարբեր նպատակներ և պայքարի տարբեր իդեաներ։

Պայքարի տարբեր փուլերից հետո բանտերում հայտնվել են տասնյակ ակտիվիստներ, կրել մեծ դժվարություններ՝ զրկված լինելով տարրական աջակցությունից։ Եվ եթե չլինեին մի խումբ իրավաբաններ, իրավապաշտպաններ, որոնք կամովի ստանձնում էին նրանց պաշտպանությունը, ի՞նչ էր լինելու այդ ազնիվ պայքարող մարդկանց հետ։ Ինչո՞ւ չձևավորվեց «պայքարի պաշտպանության» միասնական ճակատ, որը կախված չէր լինի անհատ իրավապաշտպանների բարի կամքից և անձնական ազնվությունից, այլ մեխանիզմներ կներդներ ավելի լայն իրավական և այլ պաշտպանության համար։ Փող չկա՞։

Պայքարել՝ նշանակում է նաև ինչ-որ բանից հրաժարում՝ կոմֆորտից, եկամուտից, գույքից, հազար ու մի բանից։ Պայքարել Ալենի դեմ՝ նույն Ալենից գործուղում կամ այլ բոնուսներ ակնկալելով՝ սա ի սկզբանե դեգրադացնում է պայքարը։ Ոչինչ չանել՝ թաքնվելով «վրեքներս էսքան գործ կա», կամ «կորցնելու շատ բան ունեմ» ձևակերպումների հետևում, նույնպես այսօրվա տրամաբանությունից դուրս է։ Մենք կորցրել ենք հարենիք, հազարավորները կորցրել են կյանքն ու առողջությունը։ Հարյուր հիսուն հազար մարդ կորցրել է իր ամբողջ ունեցվածքը, իր պապենական տներն ու հողերը։ Մենք կորցրել ենք շքեղ քաղաքներ ու գյուղեր, Գանձասար ու Ամարաս, կորցրել ենք ապագա, բայց պետք է ըմբռնումո՞վ մոտենանք հանուն գույքի պաշտպանության պայքարից խուսափողներին։

Մի այլ թեմա է դրսի որոշ ազդեցիկ հայերի ինքնաարդարացումը. դե՜, մեզ ռուսները պիտի ասեն, որ անենք։ Բա որ չասե՞ն։ Մենք նաև պարզ պետք է ասենք, որ Արևմուտքի հայկական ազդեցիկ շրջանակները և շատ գործիչներ լռել են, ձայն չեն հանել, որովհետև Բայդենի վարչակարգը չի խրախուսել Արցախի համար ձայն հանելը, կամ՝ Նիկոլի դեմ խոսելը։ Հո չէի՞ն վտանգելու իրենց բիզնեսը, կարիերան…

Չպայքարելու համար պսևդո-ինքնարդարացման հազար պատճառ կարելի է հորինել։ Սա բերում է հավաքական նեխման։ Եվ հասարակ մարդկանց ներսում կուտակվող բողոքն ու լարվածությունը, պայքարի ալիքի վերածվելու փոխարեն, քայքայվում է ու վերածվում անզորության զգացման։ Իսկ պետք է անել ուղիղ հակառակը՝ մարդկանց ազնիվ բողոքը վերածել ազնիվ, համառ ու գրագետ պայքարի։

 Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ/ Alternative Projects Group

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գյումրիում կայանալիք ընտրություններն իշխանությունը վերածել է կենաց-մահու պայքարի․ Աբրահամյան

Հաջորդ գրառումը

Ամբողջ գիշեր ադրբեջանական կողմը ինտենսիվ կրակոցներ է արձակել Սոթքի հատվածում. Մեսրոպ Առաքելյան

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ․ «Ժողովուրդ»

30/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հանրային հեռուստաընկերությունը, կորցնելով իր անկախ գործելու հիմնական առաքելությունն ու կոչումը, վեր է ածվել իշխանությունների շահերը սպասարկող քարոզչամիջոցի. հայտարարություն. Հայկ Դեմոյան

30/10/2025
Նորություններ

Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել

30/10/2025
Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Հաջորդ գրառումը

Ամբողջ գիշեր ադրբեջանական կողմը ինտենսիվ կրակոցներ է արձակել Սոթքի հատվածում. Մեսրոպ Առաքելյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական