Իսկ դա “Անադոլու” գործակալությունը ներկայացնում է որպես “հիացմունքի” արտահայտություն վերջինի հանդեպ։
Մայիսի 10-ին Արևելյան Երուսաղեմում իսրայելցի սոտիկանների և պաղեստինցիների միջև ալ-Աքսա մզկիթում բռկված բախումները իսրայելական բանակի միջամտությամբ վերաճեցին Գազայի հատվածի դեմ լայնածավալ պատերազմի:Մայիսի 18-ի տվյալներով Գազայում սպանվել է ավելի քան 200 մարդ, այդ թվում 59 երեխա և 35 կին, իսկ իսրայելի զոհերը 9 են: Պատերազմական գործողությունները շարունակվում են, զուգահեռաբար աճում են նաև զոհերի թիվը Գազայում, ընդ որում ժամ առ ժամ:
Համենայն դեպս, մայիսի 10-ին, երբ բռնկվեցին բախումները, Թուրքիայի ազգային մեծ ժողովում՝ Մեջլիսում ներկայացված բոլոր 5 կուսակցությունները համատեղ հայտարարությամբ դատապարտեցին Իսրայելի ագրեսիան, որոնց միացան հասարակական կազմակերպությունները: Այդ ընթացքում, անտեսելով կորոնավիրուսի տարածումը կանխարգելու միջոցառումները, Ստամբուլում Իսրայելի գլխավոր հյուպատոսարանի, Անկարայում դեսպանատան առջև կազմակերպվեցին բազմահազարանոց ցույցեր “կոռչի Իսրայելը”, “մարդասպան Նեթանյահու” կարգախոսներով:
Ցուցարարները չմոռացան նաև թուրքական բանակը Գազա ուղարկելու մտավարժանքների մասին: Որքան էլ դրանք հասցեագրված լինեին նախագահ Էրդողանին, նա իր համար միանգամայն անսովոր ձևով լռում էր, փոխարենը Իսրայելին դատապարտում էին նրա գլխավոր խորհրդական, նաև խոսնակ Իբրահիմ Քալընը, նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթդին Ալթունը և ուրիշներ: Էրդողանն իր լռությունը խախտեց միայն մայիսի 14-ին, ալ-Աքսա մզկիթի առջև պաղեստինցիների կազմակերպած ցույցից հետո, որի ընթացքում ցուցարարներն արաբերեն ինչ-որ բացականչություներ էին անում, վանկարկելով Թուրքիայի նախագահի անունը:
Արդեն պաշտոնական դարձած “Անադոլու” գործակալությունը, ելնելով վանկարկություններից, նույն օրը “Էրդողանական կարգախոսներ ալ-Աքսայում” վերնագրով հաղորդագրություն է տարածում ի լուր աշխարհի, թե պաղեստինցիները “հիացմունքի ցույց” են կազմակերպել և գովերգել՝ նախագահ Էրդողանի: Իշխանամետ թերթերը “Սաբահի”, “Ենի շաֆաքի” գլխավորությամբ տուրք են տվել գործակալությանը: Մայիսի 17-ին միայն պարզվել է, որ պաղեստինցիները ոչ թե Էրդողանի հանդեպ հիացմունք են արտահայտել, այլ դատապարտել, բացականչելով. “Էրդողան մենք այստեղ ենք , իսկ դու որտե՞ղ ես”: Այս բացահայտումն արել են արաբերենի գիտակ Սերդալ Գենչն ու Նևշեհիրի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի դոց. Մեսութ Քայան:
Ի դեպ՝ հաջորդ օրը Մեջլիսում, իր խմբակցության առջև ունեցած ելութում դատապարտեց նաև “Լավ” կուսակցության նախագահ տիկ. Մերալ Աքշեները. ասելով՝ “Նեթանյահուն Էրդողանի իսրայելական տարբերակն է, իր աթոռր պահպանելու համար անխնա սպանում է նույնիսկ երեխաներին”: