Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Պաղեստինցիներին ստիպում են Գազայի անցակետում դեմքը սկանավորել, նրանց նաև ձերբակալում են

Իսրայելական ուժերը ձերբակալում են մարդկանց, որոնք Գազայի հյուսիսային և կենտրոնական հատվածներից դեպի հարավ են տեղափոխվում հսկիչ անցակետով, որն Իսրայելն անվանում է «միջանցք». հայտարարել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի վարչությունը. տեղեկացնում է Al Jazeera-ն:

Մարդկանց ստիպում են անցնել անձնակազմի հսկիչ անցակետով, խնդրում են ցույց տալ անձը հաստատող փաստաթուղթ և անցնել դեմքի ճանաչման սկանավորում:

Ըստ ՄԱԿ-ի՝ անցյալ շաբաթ նման դեպքերից մեկի ժամանակ անցակետում հորը ձերբակալելուց հետո երեխային ստիպել են միայնակ անցնել դրանով, ուստի ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել երեխաների պաշտպանության ծառայությունների ընդլայնման անհրաժեշտության առթիվ: