Երեկվա հարձակման հետևանքների պատասխանատվությունը կրում է Իրանը. ասվում է Պակիստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ որպես պատասխան քայլ՝ դադարեցվում են բարձր մակարդակի բոլոր այցերը Իրան։
«Իրանի կողմից Պակիստանի ինքնիշխանության երեկվա չպատճառաբանված և աղաղակող խախտումը միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների ու սկզբունքների խախտում է», – ասել է Պակիստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը:
Հիշեցնենք, որ հունվարի 16-ին Իրանը հրթիռային ճշգրիտ հարվածներով ոչնչացրել է հակաիրանական ուժերի մի շարք կենտրոնակայաններ։
Կարդացեք նաև՝ Իրանական հրթիռների հարվածների հուժկու պայթյունը թեև տեղի է ունեցել Իրաքում և Սիրիայում, սակայն ցնցել է նաև Բաքուն