Երկուշաբթի, Հոկտեմբերի 6, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Չստացվի էնպես, որ գետնին ընկած «դուխով գլխարկը» նորից հայտնվի ոմնի «հպարտ գլխին». Վլադիմիր Մարտիրոսյան

03/06/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է.

1.Վարչական նոմենկլատուր ռեսուրս։

2.Ցածր սոցիալական, գիտակցական, բարոյական պատասխանտվությամբ ռեսուրս:

3.Փոքրամասնությունների (կրոնական,սեռական, աղանդավորական, լիբերտարիստական) ռեսուրս:

4.Անտարբերներների և միևնույննականների ռեսուրս։

Սա է Փաշինյանի պոտենցիալ էլեկտորալ ռեսուրսը: Նրա բոլոր հետագա քայլերի, մարտահրավերների, կարմիր գծերի հատման դեպքերն ու օրինակները միտված են լինելու այս էլեկտորալ ռեսուրսի ձգտումների, պահանջների բավարարմանը: Նա ամեն բան անելու է այդ էլեկտորալ ծավալը բացառապես իրենից կախված պահելու, չօտարացնելու և մեծացնելու համար: Արդեն սկսել է և դեռ անելու է անպատկերացնելին: Անելու է քաղաքական առաջարկ ի դեմս իրեն և իր վարչապետության: Որպես քաղաքական, լիդերային, տեսլականային, գաղափարական, նյութական և նույնիսկ «հոգևոր» առաջարկ իրեն է առաջարկելու: Սա աղանդավորական ծայրահեղական ֆորմուլա է քաղաքական էլեմենտներով:

Այս չորս հորիզոնականներից դուրս նա այլևս հանրային գոծընկեր չունի, չկա նա՝ ում հետ կարելի քաղաքացիական պայմանագիր կնքել, գործարք անել, հավատի, լեգիտիմության ռեսուրս հայթայթել: Բայց այս չորս հորիզոնականներից նա ձգտելու է քաշել առավելագույնը, մինչև վերջին կաթիլը ձայնի տեսքով: Նա քարոզարշավը վաղուց է սկսել ի տարբերություն բոլորի:

Եթե ընդդիմությանը թվում է, որ նա այս չորս հորիզոնականներում անելիք չունի և սպիտակ ձեռնոցները չկեխտոտելու համար չպետք է մտնի այս չորս հորիզոնականների մեջ համարելով նրանց մարգինալ ու աշխատի բացառապես իր ընդդիմադիր էլեկտորատի հետ սխալվում է:

Իմիջայլոց նույն ընդդիմադիր էլեկտորատը դեռ նույնիսկ տեղյակ էլ չէ, թե իրեն ինչ են առաջարկելու ընդդիմադիրները: Այս ահռելի էլեկտորատը շարունակում է մնալ ընդդիմադիր հայացքների տեր միայն հակափաշինյանականության ուժով , այլ ոչ թե պրոընդդիմադիրության, և սպասում է ակտիվ քաղաքական լիդերային առաջարկի: Ամբիցիաների հրապարակումն ու պատրաստակամությունը դեռ առաջարկ չէ, աշխատանք էլ չէ: Հիշեցնեմ՝ նա արդեն քարոզարշավի մեջ է և ակտիվ, իսկ էստեղ դեռ առաջարկի են սպասում: Եթե առաջիկայում ընդդիմադիր քաղաքական դաշտում բան չփոխվի ապա շտապեմ հնչեցնել ահազանգերը հիմիկվանից:

Փաշինյանը ոչ թե վերարտադրվելու է այլ վերածնվի և նույնիսկ այնպես վերածնվի, որ կարող է թույլ տալ իրեն նույնիսկ իր անուն ազգանունը փոխել և նորը վերցնել:

Մինչև վերջերս ընդդիմությունը բուռն տարրանջատվում էր: Հնարավոր է՞ր մի քիչ կամաց ու անաղմուկ «տարրանջատվել» և դա չդարձնել հիմնական քաղաքական action և օրակարգ: Եթե ոչ, ապա հիմիկվանից ասեք, որ դեռ դիտարկելու ենք էդ գիգանտ «տարրանջատում» քաղաքական իդեայի էվոլյուցիան ու բաժանումը մասնիկների, հետո ատոմների, հետո պրոտոնների ու նեյտրոնների ու տենց մինչև 2026 թիվ: Հետո էլ հաշվարկելու եք, որ նախկին «տարրանջատվածներով» կհաղթեք ու կգործակցեք, կհամագործակցեք ու լավ կլինի: Նա էլ պարապ նստելու է նայի: Տեղ թողեք, որ հավատան, որ լավ կլինի:

Չի կարելի նույն բարձր ձայնով գոռալ երկրի կործանման մասին ու այդ կործանումը կանխելու մեթոդ առաջարկել «պատերազմ-տարրանջատումը»: Մի հոգի դա յոթ տարի է անում է ներհանրային սև ու սպիտակի, բանսարկության, ջրբաժաններ դնելու միջոցով : Անում է և բացառապես դրանով է քաշում իր քաղաքական գոյությունը շարունակելու ռեսուրսը: Եթե այլևս առաջնահերթությունը ոչ թե կործանման կանխումն է, այլ հին болячка-ների ճիշտ ու սխալ անելը, ապա տարրաջատվեք անաղմուկ ու զուսպ, առանց ոմնի ջրաղացին ջուր լցնելու ու առանց պատերազմելու:

Էս ձեր «աղմկոտ տարրանջատման» միակ շահառուն էնքան շահեց, որ հանգիստ արձակուրդ գնաց, որ ավելի հաճելի միջավայրում վայելի «տարրանջատումը» ու ձեռքի հետ էլ ձեր՝ «տարրանջատվողների» քաղաքական գործունեությունը արգելելու դիսկուրս պատվիրեց Հ1-ով: Հետո որպես ՀՀ կառավարության ղեկավար անցավ բոլոր կարմիր գծերն ու սկսեց հաջորդ արարը , որը ստանձնել է անել և անում է հիմա էլ ՀԱԵ-ի նկատմամբ:

Մինչ դուք «խրոխտ» տարրանջատվում եք, նա օգտվում է «ազատ» գործելու, «անկաշկանդ» գործելու հնարավորությունից և ձեզ «դուխով» արգելելու պլան մշակում, սննկացնում այս երկրի հենասյուները: Չստացվի էնպես, որ գետնին ընկած «դուխով գլխարկը» ձեր «խրոխտ տարրանջատման» և «անլուծելի ու հին խնդիրների» , «սպիտակ ձեռնոցների» արդյունքում նորից հայտնվի ոմնի «հպարտ գլխին», որովհետև «դե տարրանջատվում» էիք:

P.S.

Տարրանջատվել խնդրից, թե լուծել խնդիրը: Որոշեք: Այս հանգամանքների նշումը բացառապես ընդդիմադիր ֆրոնտի ուժեղացման նպատակ ունեն և առավել ուղղված են բոլոր նրանց ովքեր պոտենցիալ ընտրվողներ են և ոչ ընտրողներ: Մեկ տարին մեր օրերի արագությունների պայմաններում շատ կարճ, անչափ կարճացած ժամանակահատված է և արագ է թռնելու:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Օրինակ մի՛ վերցրեք «ժրաջան պիծակներից». Ռուբեն Մելիքյան

Հաջորդ գրառումը

Փոխել հարցադրումը, ու կլինի արդյունք. Վահե Հովհաննիսյան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Ինքնասպանություն է գործել «Պրավդա» հրատարակչության նախկին տնօրենը

06/10/2025
Նորություններ

Եվրոպայի փոփոխվող տրամադրությունները և դրանց արձագանքը Հայաստանում. Սուրեն Սուրենյանց

06/10/2025
Միջազգային

Հայկական պատվիրակությանը Սոֆիայի օդանավակայանում ստիպել են մերկանալ և ենթարկել մանրամասն զննության

05/10/2025
Նորություններ

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025
Հաջորդ գրառումը

Փոխել հարցադրումը, ու կլինի արդյունք. Վահե Հովհաննիսյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ինքնասպանություն է գործել «Պրավդա» հրատարակչության նախկին տնօրենը

06/10/2025

«Պրավդա» հրատարակչության նախկին տնօրեն Վյաչեսլավ Լեոնտևը մահացել է Մոսկվայում, նախնական տվյալներով՝ ինքնասպանություն է գործել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով օպերատիվ...

ԿարդալDetails

Եվրոպայի փոփոխվող տրամադրությունները և դրանց արձագանքը Հայաստանում. Սուրեն Սուրենյանց

06/10/2025

Հայկական պատվիրակությանը Սոֆիայի օդանավակայանում ստիպել են մերկանալ և ենթարկել մանրամասն զննության

05/10/2025

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական