Հենրիխ Մխիթարյանը հիմա գործող ֆուտբոլիստ է, բայց շատ մեծ ուրախությամբ կուզեի և նաև ամեն ինչ կանեմ հետագայում, որ Հենրիխ Մխիթարյանի անունով ֆուտբոլի դպրոց լինի, լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը հայտարարեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։
Մելիքբեկյանն ասաց, որ Հենրիխ Մխիթարյանն անկախ Հայաստանի ֆուտբոլի պատմության ուժեղագույն ֆուտբոլիստն է։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյան ազգային հավաքականից հեռացավ Արմեն Մելիքբեկյանի՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերցիայի նախագահության օրոք։