Ծխելն արգելված է՝ արդեն օրենքով: Ուժի մեջ է մտնում ծխելու արգելքի մասին օրենքը. ռեստորաններում, բարերում, սննդի կետերում, հյուրանոցներում, առևտրի կենտրոններում, աշխատանքային այլ փակ տարածքներում ծխելն արգելվում է: Արգելվում է նաև ծխախոտային արտադրատեսակների դատարկ կամ մեծացրած չափսերով տուփերի, ապրանքային նշանն իմիտացնող գունային պաստառների կամ դրանց ապրանքային նշանների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը: