Մոսկվայում կայացած Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը բանակցությունների լիարժեք տապալում էր,- Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Նա հիշեց Փաշինյանի նախկին հայտարարությունը, թե Արցախի հարցը պետք է լուծվի այնպես, որ ընդունելի լինի և՛ Հայաստանի, և՛ Արցախի, և՛ Ադրբեջանի ժողովուրդների համար։ Բայց նա դրժեց խոստումը։
Արցախի վերաբերյալ նրա որոշումն անընդունելի է արցախցիների համար. նշեց Ռուբեն Վարդանյանը։ Արցախի իշխանություններն էլ են Փաշինյանի որոշումն անընդունելի համարում, բայց պետք է քայլեր ձեռնարկեն։
«Դանակը հասել է ոսկորին։ Ինձ թվում է՝ մարդիկ կամ անգրագետ են, երբ ասում են՝ դե ի՞նչ կա որ, Ջավախքում էլ են հայեր ապրում, Գլենդելում էլ… Նրանք իրավունք չունեն քաղաքականությամբ զբաղվելու, չե՞ն հասկանում, որ մեծ տարբերություն կա, թե հայերը որտեղ են ապրում՝ Վրաստանո՞ւմ, թե Արցախում»,- նշեց Ռուբեն Վարդանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում.