G7 գագաթաժողովի միջազգային օրակարգի գլխավոր թեման կլինի Չինաստանը, հայտնել է CBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով կանադական պատվիրակության բարձրաստիճան աղբյուր: Գագաթաժողովը Մեծ Բրիտանիայում կանցկացվի հունիսի 11-ից 13-ը։
Յոթնյակի առաջնորդները նախատեսում են շաբաթ օրը քննարկել միջազգային օրակարգը: Ըստ CBC-ի աղբյուրի, այնտեղ գերակշռելու է այն հարցը, թե ինչպես պետք է G7-ի երկրները կառուցեն իրենց հարաբերությունները Չինաստանի հետ՝ այդ թվում ճնշում գործադրելով ասիական երկրի վրա: Յոթնյակը մտադիր է զարգացնել Պեկինի նկատմամբ միասնական մոտեցում`վերջինիս, ինչպես կարծում է G7-ը, ագրեսիվ քաղաքականության, ինչպես նաև մարդու իրավունքների խախտումների պատճառով: Կանադան ակտիվորեն մասնակցելու է այդ քննարկմանը: