Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանգֆուն հրաժարվել է մեկնաբանել Ուկրաինայում ռուսական բանակի գործողությունները, սակայն նշել է, որ Չինաստանը կենտրոնացած է ռազմական դիվանագիտության, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման վրա։
Սինգապուրում «Շանգրի Լա․ Երկխոսություն» անվտանգության համաժողովի ժամանակ իր ելույթում Լիին խնդրել են մեկնաբանել «Ուկրաինայում ռուսական բանակի ոչ տպավորիչ գործողությունները»։ Նաև խնդրել են բացատրել, թե ինչ դասեր կարելի է քաղել ռազմական հակամարտությունից՝ ուսմունքի, ղեկավարության, օպերատիվ ու մարտավարական գործունեության, նյութատեխնիկական ապահովման, ռազմական կազմակերպման, տեխնիկայի և ուսուցման ոլորտներում:
«Այս պահին մենք ավելի շատ կենտրոնացած ենք ռազմական դիվանագիտության վրա։ Ինչ վերաբերում է մարտական պրակտիկային, ես շատ ժամանակ չեմ ծախսել այդ ոլորտների վրա, և, հետևաբար, չեմ կարող բարձր մասնագիտական պատասխան տալ համապատասխան հարցերին… Մեր առաջնահերթությունն այժմ խաղաղ բանակցություններ առաջ տանելն է»,- ի պատասխան ասել է նա։








