Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը նախագահ Ջո Բայդենին Սան Ֆրանցիսկոյում վերջին գագաթնաժողովի ժամանակ բաց տեքստով ասել է, որ Պեկինը վերամիավորելու է Թայվանը մայրցամաքային Չինաստանի հետ, սակայն այդ գործողության հստակ ժամկետը դեռ որոշված չէ. գրում է nbcnews.com-ը:
Հանդիպման ժամանակ, որին մասնակցել են մեկ տասնյակ ամերիկացի և չինացի պաշտոնյաներ, Սի Ծինփինը Բայդենին ասել է, որ Չինաստանը նախըտնրում է ոչ թե ուժով, այլ Խաղաղ ճանապարհով Թայվանը միացնել Չինաստանին։
Չինաստանի առաջնորդը նաև անդրադարձել է ԱՄՆ ռազմական իշխանությունների հրապարակային կանխատեսումներին, ըստ որոնց՝ Չինաստանը ծրագրում է Թայվանը վերամիավորել 2025 կամ 2027 թվականներին: Սին Բայդենին ասել է, որ նրանք սխալվում են, քանի որ նա չի սահմանել ժամանակային շրջանակ:
Չինացի պաշտոնյաները նաև գագաթնաժողովից առաջ խնդրել են, որ Բայդենը հանդիպումից հետո հրապարակային հայտարարություն անի՝ ասելով, որ ԱՄՆ-ն աջակցում է Թայվանի հետ խաղաղ միավորման Չինաստանի նպատակին և չի աջակցում Թայվանի անկախությանը։ Սպիտակ տունը մերժել է չինացիների խնդրանքը։
Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը։