Կիրակի, Հոկտեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Չեմ ուզում, որ իմ պետության ճակատագիրը որոշեն Փաշինյան Նիկոլը, իր կինը, ախուրյանցի Անոն ու չգիտեմ՝ ով». Կարինե Նալչաջյան  (տեսանյութ)

14/05/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի անդամ, հոգեբան Կարինե Նալչաջյանի կարծիքով՝ իշխանությունները շատ լավ հասկանում են, որ այսօր փողոցում ազգի սերուցքն է:

«Այս իշխանությունները չեն կարող վախեր չունենալ: Առհասարակ, այսպիսի զանգվածային գործընթացներից վախենում են բոլոր իշխանությունները, առավել ևս՝ Հայաստանի օրվա իշխանությունները: Այս ձերբակալությունները կարող են որոշակի վախի մթնոլորտ ստեղծել, բայց ոչ պայքարողների մեջ: Պայքարողների նկատմամբ, երբ կիրառվում են այս անօրինական ձևերը, թե ինչպես մարդու վիզը ոլորելով՝ մեքենա են խցկում և դրանից սադիստական հաճույք ստանում, բայց վախի մթնոլորտ ստեղծել չի հաջողվում: Փողոց դուրս եկողների քանակը մեծանում է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հոգեբանը հույս ունի, որ նույնիսկ գործող իշխանությունների ինտելեկտուալ կարողությունները թույլ կտան հասկանալ, որ ոչ մի իշխանություն հավերժ չէ. «Առավել ևս, իրենք հավերժ չեն, որովհետև այն մոլորեցնող ազդակները, որոնք 4 տարի ստացվում են իշխանություններից, այն ստերը, այն կեղծիքները, խոստումները, որ սկզբնական շրջանում դեռ կարող էին աշխատել, այսօր իրենց դեմքը պատռված է, մարդիկ արդեն հասկանում են: Մասնավորապես՝ պատերազմով և պատերազմից հետո այս մարիոնետային իշխանությունների ձեռամբ հիմնական նպատակ էր հետապնդվում մեր ժողովրդին հոգեբանորեն զոհի վերածելու, սա կոչվում է վիկտիմիզացիա: Մենք անընդհատ ասում էինք՝ լավ, ի՞նչ եղավ մեր ժողովրդին, մենք մի զոհ էինք ունենում սահմանին՝ ինչ ապրումներ էինք ունենում, ինչ բողոքի ձայն էինք բարձրացնում, մենք հազարներ ենք կորցրել, հազարներ չկան, գերի են, ճակատագիրը անհայտ է, հաշմված է մեր սերունդը, ինչո՞ւ ձայն չենք հանում: Դա կարելի է բացատրել նրանով, որ հոգեբանական ծանր հարվածից հետո մարդիկ հոգեբանական զոհի են վերածվում, և դժվար է շտկվելը, ոտքի կանգնելը և բողոքի ձայն բարձրացնելը: Բայց ահա մենք տեսնում ենք, որ արդեն այս վիկտիմիզացիայի պրոցեսը հաղթահարվում է, վկա այն մարդիկ, ովքեր այսօր դրսում են և պայքարում են»:

Ըստ նրա՝ զոհ չէ այն մարդը, որն անգամ ծանրագույն վիճակում պայքարի դրոշը վերցնում և գնում է առաջ. «Մարդիկ, ովքեր այսօր պայքարի ձայն են բարձրացրել, զոհ չեն: Մի մեծ շերտը այն մարդիկ են, ովքեր հասկանում են՝ ինչ է կատարվում, հասկանում են, որ ստերի մեջ են ապրում, և մեր հայրենիքը գնում է դեպի կործանում, և իրենցից ամեն մեկն այսօր թիրախավորված է, բայց չեն վստահում, չեն ուզում, իրենց մեջ ուժ չեն գտնում դուրս գալու: Այս գունավոր հեղափոխությունները հոգեբանական տեսակետից շատ լավ մտածված են»:

Կարինե Նալչաջյանն ընդգծեց՝ տարբեր սադրանքներով, ձերբակալություններով և կալանավորումներով իշխանություններին չի հաջողվի մարել շարժումը:

Անդրադառնալով Գյումրիում երիտասարդների և տարեցների մասնակցությամբ միջադեպին՝ նա նշեց, որ արժեքների վարկաբեկում է տեղի ունենում. «Մենք գիտենք, որ մեր մշակույթն այնպիսին է, որ կա մեծի նկատմամբ հարգանք, սա մեր լավագույն արժեքներից մեկն է: Հիմա տեսեք՝ իրենք ինչ են անում, իրենք հենց տարեց մարդկանց են մղում սադրանքի, որպեսզի դիմացինը ներքին աններդաշնակության մեջ ընկնի: Երիտասարդներ են, հարգում են տարիքը, բայց չէ՞ որ այդ տարեց մարդը հայհոյում է, այսինքն՝ անում է մի բան, որը դեմ է մեր մյուս արժեքներին, և կարող է պատահել՝ այնպիսի հուզական վիճակում հայտնվի մարդը, որ այլև չկարողանա իր ինքնատիրապետումը պահել և կարող է նույնիսկ աֆեկտային վիճակի մեջ ընկնել»:

Հարցին՝ Ալեն Սիմոնյանը հարվածել էր Արթուր Դանիելյանին՝ պատճառաբանելով, թե իրեն հայհոյել են, բայց նրան չձերբակալեցին, այս երիտասարդներին, երբ հայհոյել են, նրանք էլ արձագանքել են, ինչո՞ւ են ձերբակալում ու կալանավորում, նա պատասխանեց. «Երկակի ստանդարտներն ակնհայտ են»:

Հոգեբանը նշեց, որ իրեն երբեմն ասում են՝ հոգեբան եք, ինչո՞ւ եք անընդհատ վտանգի, վախի վրա շեշտ դնում, ինքն էլ պատասխանում է, որ մարդկանց համար ճիշտ է և հոգեբանորեն առողջ է իրականության ճշգրիտ ընկալումը. «Ինքնախաբեությունը, մանավանդ՝ այս պայմաններում, տանում է դեպի ինքնասպանություն: Ես ուզում եմ, որ մարդիկ առողջ, ինքնապաշտպանական վախի զգացողությունն ունենան»:

Նա հավելեց. «Ես չեմ ուզում, որ իմ պետության ճակատագիրը որոշի Փաշինյան Նիկոլը, իր կինը, ախուրյանցի Անոն ու չգիտեմ՝ ով: Մենք ունենք հրաշալի ազգի մտածող սերուցք, լավագույն քաղաքացիներ, ովքեր ապրում են մեր երկրի տարբեր հատվածներում, այս բոլորի միավորման գործընթացը եթե հաջողության հասնի, մենք նույնիսկ կարող ենք թռիչքներ ունենալ: Բայց այս իշխանություններով՝ միայն դեպի մահ և ոչնչացում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինչու կալանքի վերցրեցին Ավետիկ Չալաբյանին. Ստեփան Դանիելյան

Հաջորդ գրառումը

Աննա Հակոբյանի հիմնադրամին անանուն միլիոնավոր դոլարներ են փոխանցել․ «Ժողովուրդ»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Արցախի ադրբեջանացումն իրականացրել են, Հայաստանի թրքացումն ընթանում է շատ արագ տեմպերով. Էդուարդ Շարմազանով

19/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025
Նորություններ

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025
Հաջորդ գրառումը

Աննա Հակոբյանի հիմնադրամին անանուն միլիոնավոր դոլարներ են փոխանցել․ «Ժողովուրդ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախի ադրբեջանացումն իրականացրել են, Հայաստանի թրքացումն ընթանում է շատ արագ տեմպերով. Էդուարդ Շարմազանով

19/10/2025

Դաշնակից ունենալու համար դու պետք է լինես գործոն, ոչ թե գործիք։ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը դրսում ոչ ոք լուրջ չի վերաբերվում։...

ԿարդալDetails

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական