Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Չեխական կայքերից մեկը Հայաստանը ներառել է 2025-ի ամենահետաքրքիր հանգստի ուղղությունների ցանկում

04/01/2025
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայտնի չեխական Novinky.cz լրատվական կայքը Հայաստանը ներառել է 2025 թվականի ամենահետաքրքիր հանգստի ուղղությունների ցանկում: Հոդվածում նշվում է, որ հարուստ պատմությունն ու մշակույթը, բնության անկրկնելի գեղեցկությունն ու գինու արտադրության հնագույն ավանդույթները Հայաստանը դարձնում են անզուգական ուղղություն ճանապարհորդների համար:

Novinky.cz-ի հոդվածում Հայաստանի մասին խոսվում է որպես աշխարհի ամենահին գինեգործական շրջաններից մեկի մասին, որտեղ հայտնաբերվել է ամենահին խաղողի այգին՝ Արենի-1-ը, որը թվագրվում է մ.թ.ա. 4100-4000 թվականներով: Գինու սիրահարների համար Հայաստանը առաջարկում է ոչ միայն համեղ գինիներ, այլև եզակի հնարավորություն՝ ծանոթանալու գինեգործության դարավոր ավանդույթներին:

Հոդվածում նշվում է նաև Հայաստանի պատմական և մշակութային գանձերի մասին: Երևանը, որը գտնվում է Հայաստանի կենտրոնում, հարմար տեղակայված է երկրի հայտնի տեսարժան վայրեր այցելելու համար: Հատուկ ուշադրության են արժանացել Խոր Վիրապի վանքը, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Արարատ լեռ, ինչպես նաև Սևանա լիճը, Սևանավանքը և ժայռափոր Գեղարդի վանքը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում է:

Հոդվածում Հայաստանը ներկայացվում է որպես երկիր, որը առանձնանում է իր համեմատաբար մատչելի գներով:

Հայաստանը նաև անվանվում է քրիստոնեության բնօրրան, որը կհետաքրքրի նույնիսկ այն ճանապարհորդներին, ովքեր սովորաբար չեն հետաքրքրվում հոգևոր վայրերով: Տեղի հոգևոր ու պատմական կենտրոնները, ինչպես նաև Հայաստանի մշակութային ժառանգությունը խոստանում են յուրահատուկ տպավորություններ յուրաքանչյուր այցելուի համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Զախարովան պատասխանել Է Սիրիայում ռուսական ռազմաբազաների մասին Բերբոքի հայտարարությանը

Հաջորդ գրառումը

Հռոմի ամենաթանկ հյուրանոցում մեկ գիշերվա համար Փաշինյանները վճարել են 787.000 դրամ

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ․ «Ժողովուրդ»

30/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հանրային հեռուստաընկերությունը, կորցնելով իր անկախ գործելու հիմնական առաքելությունն ու կոչումը, վեր է ածվել իշխանությունների շահերը սպասարկող քարոզչամիջոցի. հայտարարություն. Հայկ Դեմոյան

30/10/2025
Նորություններ

Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել

30/10/2025
Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Հաջորդ գրառումը

Հռոմի ամենաթանկ հյուրանոցում մեկ գիշերվա համար Փաշինյանները վճարել են 787.000 դրամ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական