Տավուշցիները մինչև առավոտյան 05։30 կանգնել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհին։ Նրանք Կիրանցում են։ Ասում ե, որ անելանելի վիճակում են, չէին սպասում, որ այսքան արագ ամեն ինչ կվճռվի՝ առանց իրենց կարծիքը հաշվի առնելու, որովհետև Փաշինյանը մի քանի օր առաջ իրենց բոլորովին այլ բան է ասել։
Կիրանցի բնակիչներից մեկը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ երեկ հրապարակված քարտեզների հիման վրա չափագրումներ անելու համար մասնագետներ են եկել իրենց գյուղ։
«Տեսա իրենց, խնդրեցի` չանեն, մինչև հասկանանք` ինչ է լինելու։ Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, իմ արվեստանոցը, դպրոցն է քանդվելու, հարևանիս տունը, իմ տունը։ Այս ամենը պետք է քանդվի, որ ճանապարհն անցնի։ Թույլ չենք տալու ոչ մի բան»,– նշեց ակցիայի մասնակիցը։