Կիրակի, Հոկտեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Չարը չի կարող հաղթել և վերջ. Սերժ Սարգսյան

18/06/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մենք ապրում ենք բարդ ժամանակաշրջանում։ Գործող իշխանություններն իրենց ղեկավարման երեք տարիների ընթացքում գլխիվայր շուռ են տվել բոլոր այն արժեքները, որոնք եղել են մեր ժողովրդի և պետության զարգացման և առաջընթացի հիմքում, սուտը ներկայացրել են որպես վերջին ճշմարտություն, անաստվածությունը որպես մեր ազգային հավատ, կոռուպցիան, թալանը որպես իրենց աշխատանքի արդար փոխհատուցում, թշնամուն խայտառակ պարտվելը որպես հպարտության առարկա և այսպես շարունակ։ Այս մասին հայտնել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ չնայած բազմաթիվ զգուշացումներին, դյուրահավատ ժողովրդի մի մասը հեշտությամբ կուլ տվեց այս խայծը և հավատաց սրանց։

«Ձեր աշխատանքի ամբողջ դժվարությունը հենց դրանում էր՝ տեղերում մոլորված մեր քաղաքացիների հետ շփվելիս, փաստերով ցույց տալ իրականությունը, բացել նրանց աչքերը, բացատրել, որ առանց չափազանցության մենք ազգովի կանգնած ենք անդունդի եզրին և չսթափվելու դեպքում հետևանքներն անդառնալի են լինելու»,- նշել է Սարգսյանը։

Երրորդ նախագահի դիտարկմամբ՝ քարոզարշավի սկզբում և վերջին օրերին մարդկանց տրամադրությունների զգալի փոփոխություններ է նկատել։ Նրա խոսքով՝ մեր քաղաքացիները քարոզարշավի ընթացքում և դրանից առաջ առիթ է ունեցել լսելու հոգեպես անհավասարակշիռ կապիտուլյանտի ճղճղոցները և հակառակ դրան՝ երկիրն այս աղետալի վիճակից հանելու «Պատիվ ունեմ» դաշինքի իրատեսական ծրագրերը, կիրթ, բանիմաց, փորձառու և պատվախնդիր թիմակիցներին և համեմատության մեջ դրել անհայրենիք, անհավատ, անպատիվ այս իշխանական «թայֆայի» հետ։ Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ քաղաքական խրամատը լքողը չէ այնպես, ինչպես պատերազմի ժամանակ չի լքել երկրի պաշտպանության խրամատը։

«Պատվով սկսած գործը հաջողությամբ ավարտին ենք հասցնելու։ Ես հավատացնում եմ ձեզ ՝չարը չի կարող հաղթել և վերջ, թույլ չենք տալու, իսկ հայ ազգը երբեք չի համակերպվելու պատերազմի անարդար արդյունքների հետ »,- նշեց Սերժ Սարգսյանը, ապա դիմելով քաղաքացիներին՝ նշեց, որ հունիսի 20-ին ամեն ինչ կախված է քաղաքացիներից. «Ձեզ խոստումներ շռայլած, բայց ցինիկաբար խաբած, հայրենիքին դավաճանած այս օտարածին իշխանությունը մեզ հասցրել և կանգնեցրել է վտանգավոր ջրբաժանի առջև։ Դուք եք որոշելու, թե ինչպիսին է լինելու պետության ապագան կան պետություն այլևս լինելու է, թե ոչ։ Ես ապավինում եմ ձեր ողջամտությանը, ուզում եմ հավատալ, որ ձեզ համար միևնույն չէ, թե որքան երիտասարդ կյանքեր զոհաբերվեցին, որ մեր պապերի այս սրբազան հողի վրա մենք բոլորս շարունակենք սերնդեսերունդ ապրել ազատ, անկախ, հզոր պետության մեջ, որ ստիպված չլինենք դեգերել օտար ափերում»։

Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, բժիշկ Արմեն Չարչյանը ձերբակալվել է. պաշտպան

Հաջորդ գրառումը

Պրոֆեսոր Չարչյանը Եկեղեցու նվիրյալ զավակ է, անվանի բժիշկ, անբիծ կենսագրության անձնավորություն. Մայր Աթոռ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Արցախի ադրբեջանացումն իրականացրել են, Հայաստանի թրքացումն ընթանում է շատ արագ տեմպերով. Էդուարդ Շարմազանով

19/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025
Նորություններ

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025
Հաջորդ գրառումը

Պրոֆեսոր Չարչյանը Եկեղեցու նվիրյալ զավակ է, անվանի բժիշկ, անբիծ կենսագրության անձնավորություն. Մայր Աթոռ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախի ադրբեջանացումն իրականացրել են, Հայաստանի թրքացումն ընթանում է շատ արագ տեմպերով. Էդուարդ Շարմազանով

19/10/2025

Դաշնակից ունենալու համար դու պետք է լինես գործոն, ոչ թե գործիք։ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը դրսում ոչ ոք լուրջ չի վերաբերվում։...

ԿարդալDetails

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական